Հայաստանն ու Վրաստանն առաջին անգամ հայտնվել են Age of Empires քարտեզում

Age of Empires պաշտամունքային պատմական ռազմավարության քարտեզի վրա հանրաճանաչ խաղի գոյության 26 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել են Վրաստանի և Հայաստանի թագավորությունները: Դա հայտնի է դարձել շնորհիվ այն բանի, որ Microsoft Store- ը հրապարակել է նոր ապրանքի քարտ DLC-ի համար, որը կոչվում է The Mountain Royals:

Խաղացողների համայնքը հայտնում է, որ Age Of Empires II նոր ընդլայնման՝ Definitive Edition- ի գինը կկազմի 14,99 դոլար: Ընդ որում, խաղի նոր վարկածի թողարկման պաշտոնական ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Age of Empires հանրահայտ համակարգչային խաղի երկրպագուների խոսքով ՝ ռազմավարության նոր վարկածում կհայտնվեն եւս երկու «քաղաքակրթություններ»՝ Վրաստանի եւ Հայաստանի կովկասյան թագավորությունները:

«Խաղային լեգենդի համաձայն՝ վրացական թագավորությունը տարածվել է Կովկասյան լեռների ստվերում։ Այն ունի իր ուրույն զորքերը, որոնք կոչվում են «մոնասպա»: Դրանք ծանր հեծելազորի ջոկատներ են։ Խաղի առաքելությունը վրացական խմբակցության համար ամուր Թագավորություն ստեղծելն է օտարազգի անթիվ արշավանքների արտացոլման ֆոնին՝ օգտագործելով խորդուբորդ տեղանքը։ Վրացական կլանի խաղացողների համար մշակվել է հատուկ արշավ ՝ «Թամարի Համբառնումը»։ Խոսքը Դավիթ IV Շինարար թագավորի ծոռնուհու՝ Թամարի վրացական գահ բարձրանալու պատմության մասին է։ Վրաց առաջին թագուհին պետք է հաղթի թերահավատներին և իր հետքը թողնի թագավորության պատմության մեջ ։ Նոր խաղը ունի վավերական գրաֆիկական տարրեր. Դրանց թվում են «Սվանի աշտարակները» եւ, նույնիսկ, Մցխեթի «Սվետիցխովելի» տաճարը», – պատմել են խաղացողները։

«Հայերն, իրենց հերթին, բնակվում են լեռնային շրջաններում՝ Վան, Սևան և Ուրմիա լճերի մոտ։ Նրանց տրամադրության տակ կան այնպիսի եզակի մարտական ստորաբաժանումներ, ինչպիսիք են կոմպոզիտային աղեղներով նետաձիգները և վանական մարտիկները: Ըստ խաղային լեգենդի ՝ Հայաստանը փոքր թագավորություն է, որի նվաճումը փափագում են Կոստանդնուպոլիսը և սելջուկ թուրքերը: Մինչդեռ, անողոք ֆրանկ խաչակիրները գործում են հարավում: Խաղի առաքելությունը հայկական խմբակցության համար օտար տիրապետության լուծը վերացնելն ու թագավորությունը վերականգնելն է։ Հայկական կլանի խաղացողների համար մշակվել է հատուկ արշավ ՝ «Թորոս Մեծ»: Սա պատմություն է հայ իշխան Թորոսի մասին, որը սկզբում փախչում է երկրից, որպեսզի հետո վերցնի իշխանության ղեկը և ազատի թագավորությունն օտար զավթիչներից»,- պատմել են Age of Empires խաղի երկրպագուները։

Ուշագրավ է, որ առաջին անգամ 1997 թվի հոկտեմբերին լույս է տեսած Age Of Empires ռազմավարությունն առ այսօր առավել  հայտնի եւ ճանաչելի խաղային ապրանքներից մեկն է աշխարհում: Այն քաջ հայտնի է հարյուր միլիոնավոր օգտատերերի՝ մոլորակի մայրցամաքներում: Մասնագետների կարծիքով` Age of Empires խաղի քարտեզին Վրաստանի եւ Հայաստանի հայտնվելը համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ այդ երկրների դերի յուրատեսակ ճանաչումն է: Նրանք կարծում են, որ դա նշանակալի ներդրում կունենա պատմության եւ մշակույթի մասսայականացման գործում, ինչպես նաեւ կհանգեցնի կովկասյան երկու պետությունների զբոսաշրջային գրավչության աճին, հաղորդում է Smart Press-ը:

ajax-loader