Հայ բռնցքամարտիկները 13 մեդալ են նվաճել Վրաստանում

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Վրաստանի Փոթի քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի եւ նվաճել է 13 մեդալ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Աշիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականի բոլոր մարզիկներն էլ դուրս են եկել եզրափակիչ՝ նվաճելով 6 ոսկե եւ 7 արծաթե մեդալ։

Հայաստանի թիմը պատրաստվում է նոյեմբերի 22-ին Երեւանում մեկնարկելիք աշխարհի պատանեկան առաջնությանը։

ajax-loader