In Slider

Օտարերկրյա պետություններ մեկնելիս անձնագրում կլոր կնիք ունենալու կարիք չի լինի

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2024 թվականի հունվարի 1-ից արդեն օտարերկրյա պետություններ մեկնելիս անձնագրերում կլոր կնիք ունենալու կարիք չեն ունենա: Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության նիստում: «Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների անձնագրերի 4-րդ էջում առկա է կլոր կնիք, որը վկայում է օտարերկրյա պետություններում մեր քաղաքացիների անձնագրերի վավերականության մասին: Այսինքն՝ սա ենթադրում է վավերականության նշում, սակայն, ընդհանուր առմամբ, այն չի հատվում անձնագրերի ընդհանուր ...

Կարդալ ավելին »

Արցախում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՀՀ ՄԻՊ) աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքներն ու իրականացրած վերլուծությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է: Նման շեշտադրմամբ հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի աշխաըակազմը։Նշվում է, որ, ըստ հանրամատչելի աղբյուրների և քաղաքացիներից ստացված տեղեկությունների, ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, ներառյալ՝ երեխաներ:«Ռազմական գործողություններով պայմանավորված՝ Լեռնային ...

Կարդալ ավելին »

Մինչև տարեվերջ ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների հարաբերակցությունը կգերազանցի երկու տարվա ցուցանիշները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաըտարարել է, որ այս տարի արդեն գրանցվել են ներդրումների զգալի հոսքեր ԱՄԷ-ից դեպի ՀՀ: Չնշելով կոնկրետ գումարները՝ նա նշել է, որ ներդրումների ծավալը 20 տոկոսի կտրուկ աճ է գրանցել։ «Եվ մենք կարծում ենք, որ մինչեւ տարեվերջ ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ- ի նկատմամբ կգերազանցի այն ծավալները, որոնք գրանցվել են 2021 եւ 2022 թվականներին», – ընդգծել է նախարարը: ...

Կարդալ ավելին »

ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը սկսել է դանդաղ աճել

Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը կամաց-կամաց սկսում է աճել՝ 2023թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ տարեկան կտրվածքով 63%-ից հասնելով 65%-ի, նկատելիորեն զիջելով 2019թ. հունվար-օգոստոս ամիսների նախաքովիդյան 69%-ին։ Այդ միտումը սկսվել է ապրիլից՝ ԱՊՊԱ սակագների ազատականացման անցման ֆոնին, որի պայմաններում հունվար-օգոստոս ամիսներին նկատվել է կնքված պայմանագրերի թվի երկնիշ տարեկան աճի տեմպերի աննշան դանդաղում՝ 18,3%-ից մինչև 13,8%, ապահովագրավճարների աճի առավել նկատելի արգելակում՝ ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ն ընդունել է կրակի դադարեցման վերաբերյալ ՌԴ խաղաղապահ առաքելության առաջարկը

Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը սեպտեմբերի 19-ից հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է ...

Կարդալ ավելին »

Թող լռեն զենքերը Լեռնային Ղարաբաղում․ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կոչը

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես հաղորդում է Vatican News-ը, սեպտեմբերի 20-ին Սուրբ Պետրոսի հրապարակում ընդհանուր ունկնդրությունից հետո Հռոմի պապը կոչ է արել ցած դնել զենքերը։ «Երեկ մտահոգիչ լուրեր ստացա Լեռնային Ղարաբաղից՝ Արևելյան Կովկասից, որտեղ արդեն իսկ առկա ճգնաժամային հումանիտար իրավիճակն ավելի է ծանրացել նոր զինված բախումների պատճառով։ Կոչս եմ ...

Կարդալ ավելին »

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում տարհանել են ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ․ կեսից ավելին երեխաներ են

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում տարհանել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակչի։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումն ավելի վտանգավոր շրջաններից և տուժածներին բուժօգնության տրամադրումը։ Ընդհանուր տարհանվել են ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ, որից 1049-ը երեխաներ են»,- հայտնել են ՊՆ-ից՝ ընդգծելով, որ բոլոր տարհանվածներին տրամադրվել ...

Կարդալ ավելին »

ԼՂ շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են․ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից հայտնում են, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները,  տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ։

Կարդալ ավելին »

Ադրբեջանը գնդակոծել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության մեքենան․ վարորդը վիրավորվել է

Ադրբեջանական զինուժի կողմից սեպտեմբերի 20-ի ժամը 5:00-ի սահմաններում  գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը՝ X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման միջոցով։ Շտապօգնության մեքենայի գնդակոծման պատճառով վիրավորվել է վարորդը, որը չի կարողացել դիակները տեղափոխել Ստեփանակերտ։ ❗️Around 5:00, the ambulance of the Stepanakert's morgue, ...

Կարդալ ավելին »

Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը կանաչ լույս վառեց Ադրբեջանի հարձակման համար․ԼՂ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ամիսներ շարունակված Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ հարձակման իրականացման։ «Միջազգային դերակատարների՝ Արցախում շրջափակումը չեղարկելու և ցեղասպանությունը կանխելու ձախողումը կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ ռազմական հարձակում սկսելու շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների դեմ»,- ասվում է X (նախկին Twitter) սոցիալական հարթակում ԼՂ արտաքին գործերի ...

Կարդալ ավելին »
ajax-loader