Հայաստանում գինու արտադրությունն աճել է 92,8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,108.1 հազար լիտր գինի, որից 592.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 92.8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 2.3 անգամ։

Միևնույն ժամանակ, վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 3.6 անգամ և կազմել 420.7 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 53.6%-ով և կազմել 548.7 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 6.7%-ով և կազմել 12,078.1 հազար լիտր։

ajax-loader