Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

 Երևանում մայիսի 18-ի  ցերեկը, մայիսի 19-ին, 22-ին, 23-ին հնարավոր է, 20-ին, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ:

Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանը մայիսի 18-ին, 19-ին աստիճանաբար կբարձրանա 2-6 աստիճանով, մայիսի 20-ի, 21-ի ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։

Մարզերում մայիսի 18-ի և մայիսի 19-ի ցերեկը, 22-ին, 23-ին առանձին շրջաններում, 20-ին, 21-ին շրջանների զգալի մասում կդիտվի  կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-ին, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

Մայիսի 18-ին, 19-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-23-ը՝ նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում մայիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։

ajax-loader