Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստներ չունի

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր:

ajax-loader