Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Կարդալ ավելին »Tag Archives: կրակ
Իրանում կրակի փառատոնի ժամանակ 26 մարդ է զոհվել, 4300-ից ավելի մարդ՝ վիրավորվել
Իրանում «Չահարշանբե-Սուրի» կրակի փառատոնի ժամանակ զոհվել է 26 մարդ, ավելի քան 4360 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ ամեն տարի իշխանություններն իրականացնում են հրավառության վտանգների մասին հանրության իրազեկությունը բարձրացնելուն ուղղված արշավներ։ «Չահարշանբե-Սուրի» թարգմանաբար նշանակում է «չորեքշաբթի օրվա տոնախմբություն»։ Փառատոնը տեղի է ունենում իրանական Նոր տարվան նախորդող վերջին չորեքշաբթի օրվա նախօրյակին, այս տարի՝ մարտի 12-ի երեկոյան։ ...
Կարդալ ավելին »ԼՂ-ն ընդունել է կրակի դադարեցման վերաբերյալ ՌԴ խաղաղապահ առաքելության առաջարկը
Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը սեպտեմբերի 19-ից հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է ...
Կարդալ ավելին »Ադրբեջանն ինտենսիվ կրակում է Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին, ժամը 07:50-ից սկսած՝ ինտենսիվ կրակ է բացում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Կարդալ ավելին »Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ հայկական կողմը կրակ չի բացել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում եմ ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 19-ին՝ ժամը 00:40-01:40-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրկին կրակել է Երասխում կառուցվող ձուլարանի բանվորների ուղղությամբ (տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 12:25-ին Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ: Արարատի մարզի Երասխ գյուղում մետալուրգիական գործարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների կադրերը՝ նշելով, որ զոհեր և վիրավորներ չունենք:
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրակել է Ներքին Հանդի և Սրաշենի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 15:50-ին կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Այլ մանրամասներ չի նշվում:
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստներ չունի
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր:
Կարդալ ավելին »Նուբարաշենի աղբավայրում կրակը մարելու և ծուխը վերացնելու համար կպահանջվի մեկ շաբաթ
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի օջախը տարածված է աղբավայրի ողջ պարագծով և դեռևս մեկ շաբաթ կպահանջվի՝ կրակն ամբողջությամբ մարելու և ծուխը վերացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: «Արդեն հինգերորդ օրն է, ինչ Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ամբողջ շարժակազմը, վարչական շրջանների ղեկավարների աջակցությամբ՝ մասնավոր ընկերությունների տեխնիկական ...
Կարդալ ավելին »