Նուբարաշենի աղբավայրում կրակը մարելու և ծուխը վերացնելու համար կպահանջվի մեկ շաբաթ

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի օջախը տարածված է աղբավայրի ողջ պարագծով և դեռևս մեկ շաբաթ կպահանջվի՝ կրակն ամբողջությամբ մարելու և ծուխը վերացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

«Արդեն հինգերորդ օրն է, ինչ Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ամբողջ շարժակազմը, վարչական շրջանների ղեկավարների աջակցությամբ՝ մասնավոր ընկերությունների տեխնիկական միջոցներ, ինչպես նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ուժերը»,- ասված է զեկույցում:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 18-ին տեղեկատվություն էր փոխանցվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ:

ajax-loader