Հունվարին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 150 %-ով ավելի գումար. Մանավազյան

2023 թվականի հունվարին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 152.9 մլրդ դրամ, ինչը 91.3 մլրդ դրամով կամ 148.2%-ով ավել է 2022 թվականից:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ նշելով, որ այն 93.3 մլրդ դրամով կամ 156.5%-ով ավել է 2021թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից, իսկ 2022թ․ դեկտեմբերի ցուցանիշից փոքր է 80.2 մլրդ դրամով կամ 34.4%-ով:

«2023թ. հունվարին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր է փոխանցվել 85.5 մլրդ դրամ, ինչը 43.4 մլրդ դրամով կամ 103.1%-ով ավել է 2022թ. և 42.7 մլրդ դրամով կամ 99.8%-ով ավել է 2021թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից, իսկ 2022թ․ դեկտեմբերի ցուցանիշից պակաս է 28.5 մլրդ դրամով կամ 25%-ով:

2023թ. հունվարին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 170.2 մլն դոլար, ինչը 129.7 մլն դոլարով կամ 320.2%-ով ավել է 2022թ. և 137.9 մլն դոլարով կամ 426.9%-ով ավել է 2021թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից, իսկ 2022թ․ դեկտեմբերի ցուցանիշից պակաս է 131.6 մլն դոլարով կամ 43.6%-ով»,- գրել է նա:

ajax-loader