Մոտ1,67 միլիոն զբոսաշրջիկ է եկել Հայաստան 2022-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի գործունեության 2022թ. հաշվետվությունը։

Կառավարությունից հայտնել են, որ ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ներքին եւ ներգնա զբոսաշրջության զարգացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նշվել է, որ Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում մշակվել է նոր միասնական զբոսաշրջային բրենդ՝ «Armenia, The Hidden Track» կարգախոսով (4 զբոսաշրջային ուղղություններով` մշակութային, բնահենք, արկածային եւ գաստրո), որի արդյունքում Հայաստանը թիրախավորվում է որպես գրավիչ եւ հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն: Ներքին զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում ներդրվել է պետության կողմից սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող ծառայությունների համակարգման էլեկտրոնային համակարգ եւ գրանցվել է ներքին զբոսաշրջության տարեկան 30% աճ:

Ներգնա զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ՀՀ մարզերում անցկացվել է 3 փառատոն՝ շուրջ 45000 այցելուով, 4 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես՝ 30 կազմակերպության մասնակցությամբ, իրականացվել են Հայաստան ճանաչողական այցեր՝ շուրջ 20 զբոսաշրջային օպերատորի, 10 ԶԼՄ ներկայացուցչի եւ հեռուստաընկերությունների մասնակցությամբ, 7 հոդված է տպվել հայտնի ճամփորդական պարբերականներում, գործարկվել է www.armenia.travel պաշտոնական կայքը:

ajax-loader