3D illustration of humanoid head and shoulders with data streams, Artificial intelligence concept.

Forbes-ը հայկական Krisp-ն ու Podcastle-ը համարում է խելահեղ գեներատիվ AI գործիքներ

Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է 14 խելահեղ գեներատիվ AI գործիք և այդ ցանկում ընդգրկել նաև հայկական Krisp-ն ու Podcastle-ը։

Forbes-ը հայկական Krisp-ն ու Podcastle-ը ճանաչել է որպես խելահեղ գեներատիվ արհեստական բանականության գործիքներ
«Podcastle-ն աուդիո ձայնագրման և խմբագրման հարթակ է՝ ինտեգրված AI գործիքներով, որոնք օգնում են ստեղծել պարզ, սահուն ձայնագրություններ։ Դրանք հնչում են այնպես, կարծես պրոֆեսիոնալ կերպով խմբագրված լինեն՝ ավտոմատացնելով այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են կողմնակի ձայնը, աղմուկը մաքրելը և տառադարձումները։

Krisp-ը կոնֆերանսի ծրագիր է, որն օգտագործում է ալգորիթմներ իրական ժամանակում ֆոնային աղմուկները հեռացնելու համար, արձագանքները և այլ շեղող տարրերը՝ ապահովելով, պարզ և պրոֆեսիոնալ հանդիպումներ»,-  նշվում է պարբերականի նկարագրությունում:

Krisp-office.jpg (109 KB)

Forbes-ը նաև հավելում է, որ ChatGPT-ի գործարկումը վերջին ամիսներին ցույց տվեց, որ նոր տեսակի գեներատիվ AI գործիքները կարևոր են ոչ  միայն ակադեմիական հետազոտությունների կամ Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական հսկաների ոլորտում։

«AI-ն իսկապես դարձել է տեխնոլոգիա, որը ցանկացած բիզնես կամ անհատ կարող է օգտագործել՝ հեղափոխություն անելու աշխատանքի կամ ամենօրյա գործունեության մեջ»,- գրում է Forbes-ը:

960x0.jpg (60 KB)

Podcastle-ն ու Krisp-ը ընդգրկվել են այս վարկանիշում ChatGPT-ի, Dall-E 2-ի, Stable Diffusion 2-ի և այլ հանրահայտ գեներատիվ արհեստական բանականության գործիքների հետ։

ajax-loader