Բացի կոնյակից, բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է

Հայաստանում արտադրվող բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները 2024 թվականի հունվար-փետրվարին նվազել են՝ բացառությամբ կոնյակի։ Վերջինիս լիտրաժը, ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում աճել է 46,7%-ով (նախորդ տարվա 36% անկման դիմաց)՝ կազմելով մոտ 3,7 մլն լիտր։

Մասնավորապես, զգալիորեն կրճատվել են գինու արտադրության ծավալները՝ 31%- ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 70,6% աճի դիմաց)՝ մինչև 1,3 մլն լիտր, փրփրուն գինին (շամպայն)՝ 44%- ով (5,4 անգամ աճի դիմաց)՝ մինչև 148 հազար լիտր։

Օղու, լիկյորի եւ այլ սպիրտային խմիչքների արտադրությունը տարեկան կտրվածքով կրճատվել  15,4 տոկոսով (50,4 տոկոս անկման դիմաց)՝ մինչեւ 149,3 հազար լիտր, վիսկիի արտադրությունը՝ 18,5 տոկոսով (9,8 անգամ աճի դիմաց)՝ մինչեւ 189,4 հազար լիտր, եւ գարեջրի արտադրությունը՝ 1 տոկոսով (1,3 տոկոս աճի դիմաց)՝ մինչեւ 2,4 մլն լիտր:

ajax-loader