Առևտրաշրջանառության տարեկան աճը կազմել է 21 տոկոս

Հայաստանի առևտրի հատվածի տարեկան աճի տեմպը  2024թ. հունվար-փետրվարին արագացել է՝ 18%- ից մինչեւ 24,1%՝ ապահովելով 749.1 մլրդ դրամ ($1.8 մլրդ) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն՝ միայն այս տարվա փետրվարին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 21 տոկոսով՝ մինչև 408.3 մլրդ դրամ (1 մլրդ դոլար) ։

Մասնավորապես, մեծածախ առևտրի տարեկան աճը 2024թ. հունվար-փետրվարին արագացել է 31,6% – ից մինչեւ 37,7% ՝ ապահովելով 477.6 մլրդ դրամ ($1.2 մլրդ) եկամուտ։ Ընդ որում, մանրածախ առևտրի տարեկան աճն ավելի զուսպ է արագացել՝ 0,9%- ից մինչեւ 7,2%- ի՝ հասնելով 243,2 մլրդ դրամի ($600,9 մլն)։

ajax-loader