Worker pouring liquid metal into crucible.

37%-ով ավելացել է Հայաստանի մետալուրգիական արտադրության ծավալը

Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2024թ. հունվար-փետրվարին արտադրության ծավալներն ավելացրել է տարեկան 37%-ով (նախորդ տարվա 31% անկման դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Մասնավորապես, Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության աճը կազմել է 52,7 տոկոս  (նախորդ տարվա 36,1 տոկոս անկումից)՝ կազմելով 52,6 հազար տոննա։

Ցինկի խտանյութի արտադրության տարեկան դինամիկան  նույնպես ծավալվել է 17,3% անկումից դեպի 5,2% աճ՝ այս տարվա հունվար-փետրվարին կազմելով 1,607 հազար տոննա։

Երկրում արտադրվող մոլիբդենի խտանյութի ծավալներն աճել են 5,7%-ով (նախորդ տարվա 15,9% անկման դիմաց)՝ գերազանցելով 3,081 հազար տոննան։

Ֆեռոմոլիբդենի արտադրության տարեկան անկումն արագացել է 20%-ից մինչև 42%՝ կազմելով 778,2 տոննա։

Ալյումինե փայլաթիթեղի արտադրության տարեկան անկման տեմպերն զգալիորեն արագացել են՝ 8,1% – ից մինչեւ 36,1%՝ կազմելով 3,163 հազար տոննա։

Հայաստանում արտադրված բոլոր մետաղներն արտահանվում են, հիմնականում, Եվրոպա և ԱՄՆ։

ajax-loader