In Slider

Գիշերները՝ անձրև, ցերեկները՝ տապ․ եղանակը Հայաստանում

Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 27-ի գիշերը սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օրվա մնացած ժամերին կլինի առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ հյուսիսարեւմտյան քամու արագությունը կլինի 25-30 մ/վրկ։ Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 18-23 մ/վրկ։ Օրվա մնացած ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ, ինչպես նաեւ քամու ուժգնացում երեկոյան ժամերին՝ ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի, 26-ի և 29-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14 մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 27-28-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հունիսի 26-27-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Մարզերում հունիսի 24-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում ...

Կարդալ ավելին »

96․6%-ով ավելի․ որքան գումար է դուրս եկել Հայաստանից մեկ տարում

2023թ․-ի տարեվերջի դրությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների կողմից դեպի արտասաման կատարվել է 30,225 փոխանցում։ 2022թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 96․6%-ով։ Փոխանցումների ծավալը կազմել է 4,872.6 մլն ՀՀ դրամ։ 2022թ․-ի տարեվերջի համեմատ ծավալը նվազել է 15․1%-ով։ Արտասահմանից իրականացվել են 1,475,579 ստացումներ։ 2022թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 35․6%-ով։ Ստացումների ծավալը կազմել է 57,121.2 մլն ՀՀ դրամ։ 2022թ․-ի տարեվերջի համեմատ ծավալը ...

Կարդալ ավելին »

Արժույթի միջազգային հիմնադրամը բացել է ՀՀ հասանելիությունը $24.5 մլն Stand-By վարկին

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտեց Հայաստանի հետ «Պահուստային ծրագրի» (Stand-By Arrangement) (SBA) երրորդ ամփոփիչ ստուգումը։ Ամփոփիչ ստուգման ավարտով հասանելի է դառնում 18.4 միլիոն ՓՀԻ (շուրջ 24.5 միլիոն ԱՄՆ դոլար)՝ ընդհանուր հասանելիությունը հասցնելով 73.6 միլիոն ՓՀԻ (շուրջ 97.7 միլիոն ԱՄՆ դոլար)։ «Պահուստային ծրագիրը» ԱՄՀ խորհուրդը հաստատել է 2022 թ.-ի դեկտեմբերի 12-ին (տե’ս մամուլի հաղորդագրությունը՝ Press Release No. 22/429)։ ՀՀ ...

Կարդալ ավելին »

Բանկերի տրամադրած վարկերը՝ ըստ ոլորտների

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2024 թվականի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 4,762,474 մլն դրամի վարկեր, որից 3,217,882 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 1,544,592 մլն-ը տարադրամով։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 20․4%-ով։ Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․ Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 449,814 մլն դրամի վարկ, որից 194,655 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 255,159 մլն-ը տարադրամով։ ...

Կարդալ ավելին »

Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը կազմել է 4528

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ.-ի ապրիլի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի կազմել է 4528: 2024թ.-ի ապրիլին Երևանում իրականացվել է 1261 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 27.8%-ը: Կոտայքում իրականացվել է 822 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 18.2%-ը: Արմավիրում իրականացվել է 454 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 10%-ը: Արարատում իրականացվել է 443 առքուվաճառքի գործարք, ...

Կարդալ ավելին »

Պատրաստակամ ենք նման առիթներն արդյունավետ օգտագործել․ ԶՊՄԿ-ն՝ երկրաբանական թեզի պաշտպանության ժյուրիի կազմում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ընդգրկվել է Երկրաբանության ինստիտուտում կայացած երկրաբանության ամբիոնի մագիստրոսների թեզի պաշտպանության ժյուրիի կազմում։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության՝ Ֆեյսբուքի պաշտոնական կայքը։ Տարածած հաղորդագրության մեջ նշված է․ «Երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է, իսկ հանքարդյունաբերությունը ճշգրիտ գիտությունների վրա հենվող բարձր տեխնոլոգիական ճյուղ է։ Գիտության զարգացումը մեր ոլորտի համար գործնական լրջագույն նշանակություն ունի։ Հատկապես երկրաբանական գիտությունների հանդեպ երիտասարդության շրջանում հետաքրքրության ավելացումը՝ ոլորտի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 7,5%-ով․ ԵԱԶԲ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կարծիքով, 2024 թվականին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 7,5%։ ԵԱԶԲ-ի «Մակրոտնտեսական կանխատեսման» մեջ նշվում է, որ Բելառուսում աճը կկազմի 3,4%, Ղազախստանում` 5%, Ղրղզստանում` 5,5%, Ռուսաստանում` 3,0% եւ Տաջիկստանում` 8,0%: «Հայաստանում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում ներքին ուժեղ պահանջարկը եւ հիմնական մետաղների արտահանման աճը 2024 թվականի սկզբին ապահովել են աճի բարձր տեմպեր»,- ասվում է փաստաթղթում։ «Մակրոտնտեսական կանխատեսման» մեջ նշվում է, որ ...

Կարդալ ավելին »

Երկակի նշանակության ապրանքներն առանց թույլտվության օդանավով ԵԱՏՄ երկրներ արտահանելու դեպքում պատիժներ սահմանվեցին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց պատասխանատվության նորմեր սահմանել ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ երկիր օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման  դեպքում: Հիմնավորման մեջ նշվում է. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքով Կառավարությանը վերապահված է լիազորող նորմեր ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն 18 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագիրը։ Կառավարության՝ հունիսի 20-ի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։  Փոխվարչապետը նշեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում ստորագրված 15 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալ տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ և ...

Կարդալ ավելին »
ajax-loader