22.07 մլրդ դրամ․ ՀՀ օպերատորների՝ բջջային կապից ստացված եկամուտները

2024թ. առաջին եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 22,07 մլրդ դոլար ՀՀ դրամ։ 2023թ. նույն եռամսյակի ցուցանիշի համեմատ` 21,55 մլրդ ՀՀ դրամ, արձանագրվել է 2.26% կամ 487.25 մլն ՀՀ դրամ աճ։

Մասնավորապես, 2024 թվականի 1-ին եռամսյակում նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ Viva-ի եկամուտներն աճել են 638,74 մլն ՀՀ դրամով կամ 5.22%-ով և կազմել 12,86 մլրդ ՀՀ դրամ։ Team Telecom-ի եկամուտներն աճել են 50,6 մլն դրամով կամ 1.11%-ով և կազմել 4,63 մլրդ ՀՀ դրամ։ Ի տարբերություն մյուս երկու օպերատորների Ucom-ի գործառնական եկամուտները նվազել են 202,09 մլն ՀՀ դրամով կամ 4.23%-ով` կազմել 4,578 մլրդ ՀՀ դրամ։

2024 թվականի 1-ին եռամսյակում Viva-ի գործառնական ծախսերը կազմել են 6.414 մլրդ ՀՀ դրամ։ Չհարկված շահույթը կազմել է 4.835 մլրդ ՀՀ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 815.38 մլն ՀՀ դրամ։

Նույն ժամանակահատվածում Team Telecom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.101 մլրդ ՀՀ դրամ։ Շահույթը, մինչև հարկումը, կազմել է 406.69 մլն ՀՀ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 1.00 մլրդ ՀՀ դրամ։

Վերոնշայալ ժամանակահատվածում Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 2.839 մլրդ ՀՀ դրամ։ Չհարկված շահույթը կազմել է 81.16 մլն ՀՀ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 1,98 մլրդ ՀՀ դրամ։

ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2024թ. I եռամսյակում կազմել են 22.07 մլրդ ՀՀ դրամ
2024 թվականի 1-ին եռամսյակում Viva-ի շահույթը (մինչև հարկումը) 2023 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 58.69%-ով կամ 1.789 մլրդ ՀՀ դրամով։ Այն դեպքում, երբ Team Telecom-ի և Ucom-ի շահույթները (մինչև հարկումը) նվազել են համապատասխանաբար 65.34 և 82.47 տոկոսներով, որը հիմնականում պայմանավորված է վերջիններիս կատարած կապիտալ ներդրումներով։

ajax-loader