Օրերս այցելեցինք Լոռու և Գեղարքունիքի մարզերի շինարարական քարի արդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ընկերություններ՝ տեղում ծանոթանալու ոլորտի ՓՄՁ գործունեությանն ու խնդիրներին, հնարավորության դեպքում՝ խորհրդատվությամբ աջակցելու։ Առիթը «Գևորգ-Անուշ» ՍՊԸ տնօրեն Գևորգ Սերոփյանի՝ ամիսներ առաջ Միությանն ուղղված ահազանգն էր։ Ընդհանրապես, այս ոլորտում գործող շուրջ երեք հարյուր փոքր ու համեմատաբար խոշոր ընկերությունների գերակշիռ մասը, կարելի է ասել, ընտանեկան բիզնես է հիշեցնում և ...
Կարդալ ավելին »ՀՀ հանքեր
Հանրային լսումներ՝ Քաջարանում
2023 թվականի նոյեմբերի 02-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի է ունեցել հանրային լսում (քննարկում)՝ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի վտանգավոր թափոնների գործածության գործունեություն (մշակում, վերամշակում, պահում և տեղադրում,)» նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Կայացել է նաև հանրային լսում ...
Կարդալ ավելին »Խնդիրներ, որոնք սպասում են լուծումների․ միության աշխատակիցներն այցելել են անդամ ընկերություններ
Ակնհայտ է, որ պայմանավորված վերջին տարիների աշխարհաքաղաքական իրադարձություններով, ընդերքօգտագործման և մետալուրգիայի ոլորտի ընկերություններում կուտակվել են տարատեսակ խնդիրներ, որոնց մեծ մասը ընդհանուր բնույթ է կրում։ Դրանցից առաջինը դրամի անընդհատ ու աննախադեպ արժևորումն է։ Իրողությունն այն է, որ ընդերքօգտագործողների եկամուտները գոյանում են բացառապես արտադրանքի արտահանումից։ Արդեն տարուց ավել է, ինչ արտարժույթը՝ լինի ԱՄՆ դոլար, եվրո, թե ռուբլի, դրամի համեմատ զգալի և շարունակաբար ...
Կարդալ ավելին »Սոթքի հանքում աշխատանքի դադարեցումը բացասաբար է ազդել տնտեսության վրա. նախարար
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքի դադարեցումը 2023թ–ին բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության աճի ցուցանիշների վրա։ ԱԺ–ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նման հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ամփոփելով 2023թ–ի հիմնական տնտեսական ցուցանիշները։ Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է մայիսին։ Հոկտեմբերին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտարարեց, որ հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել․ խոսքը փակ հատվածի մասին է Հովհաննիսյանի ...
Կարդալ ավելին »«Վալլեքս գրուպը» երկրաբանական ուսումնասիրություն կանցկացնի Տավուշում
«Վալլեքս գրուպ» ընկերությունների խմբի անդամ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն Տավուշ-Խնձորուտ հանքային դաշտում՝ օգտակար հանածոների արդյունահանման համար կանցկացնի երկրաբանական ուսումնասիրություն: Այդ նպատակով ընկերությունը հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը կկազմակերպի հանրային քննարկում։ Հանքային դաշտը գտնվում է Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում։ Համայնքապետարանը պաշտոնական կայքում հայտարարել է, որ քննարկման նպատակն է՝ բացահայտել հանրային կարծիքը թեմայի շուրջ, արձանագրել շահագրգիռ հանրության ...
Կարդալ ավելին »Ավելի լուսավոր տարեդարձերն առջևում են․ Լիդիանը նշել է հիմնադրման 18-ամյակը
Լիդիանը նշել է ընկերության հիմնադրման 18-րդ ամյակը: Այդ մասին տեղեկացնում է Lydian Armenia-ի ֆեյսբուքյան էջը։ «Չնայած երկրին բաժին հասած դժվարին ժամանակաշրջանին՝ մենք վճռական ենք ամենօրյա քրտնաջան ու թիմային աշխատանքով, մեծ պատասխանատվությամբ շարունակելու մեր ճանապարհը. այնպես, ինչպես արել ենք նախորդ 18 տարվա ընթացքում: Վստահ ենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը մեծ դերակատարություն է ունենալու մեր երկրի տնտեսության համար, իսկ Լիդիանը շարունակելու է ...
Կարդալ ավելին »Գևորգ Փարսյանը հյուրընկալել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի նորանշանակ գլխավոր տնօրենին
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հոկտեմբերի 4–ին հյուրընկալել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը։ Համայնքի ղեկավարը շնորհավորել է նորանշանակ տնօրենին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա տնօրինության ընթացքում կոմբինատը նոր կյանք և նոր թափ կստանա: Գ. Փարսյանի համոզմամբ տնօրենի գլխավորությամբ ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, ...
Կարդալ ավելին »ՏԿԵ նախարարն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրենին
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Նախարարը նրան մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոմբինատում առկա վիճակի և խնդիրների մասին։ Սասուն Ավետիսյանը հավաստիացրել է, որ խնդիրները հաղթահարելու մասով ունեն ռազմավարություն և կա հստակ պատկերացում առաջիկա անելիքների մասին։ Նորանշանակ գլխավոր տնօրենը վստահեցրել է նաև, որ կարճ ժամանակահատվածում կարձանագրվեն ...
Կարդալ ավելին »Համատեղ լուծենք խնդիրները․ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդիպում է կազմակերպել բնապահպանական կառույցների հետ
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում բնապահպանական հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նպատակը հանրապետության բնապահպանության հեռանկարների քննարկումն էր։ Օրակարգը ներառում էր՝ Երկխոսություն Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ՀՀ-ում բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին միջև՝ բնապահպանական խնդիրների շուրջ փոխգործակցության, համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությամբ։ Հայաստանի հանքարդյունաբերության և ՀԿ սեկտորի դեմ ադրբեջանական քաղաքականության վերլուծություն, իրավիճակի, ռիսկերի գնահատում, համատեղ պայքարի ...
Կարդալ ավելին »Համատեղ նախագծեր՝ ուղղված տնտեսական զարգացմանը․ Վարդան Ջհանյանն այցելել է «Ռուսալ Արմենալ»
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն այցելել է «Ռուսալ Արմենալ» գործարան, հանդիպել գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի հետ։ Այցելության օրակարգում Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերի՝ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտներում առկա խնդիրների, զարգացման հնարավորությունների և նոր նախաձեռնությունների քննարկումն էր։ «Ռուսալ Արմենալ» գործարանի գլխավոր տնօրենն այցի շրջանակում Միության նախագահին ներկայացրել է ընկերության գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը։ Ձեռք են բերվել երկկողմ սերտ ...
Կարդալ ավելին »