Սպորտ

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթանում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը․ մասնակցում է 415 շախմատիստ

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթանում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Այն պատանեկան միջազգային մրցաշար է, տարբեր տարիքային խմբերի համար, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Հուշամրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ: Մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով: Այս տարի հաղթողի տիտղոսի համար պայքարում են 415 շախմատիստներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Էստոնիայից, Ինդոնեզիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Ղազախստանից, Ֆրանսիայից և Կանադայից:

Կարդալ ավելին »

Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվել են մոտ 5 ժամում․ Tickets.ffa.am խափանվել է

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ երեկ ռեկորդ գրանցվեց։ Սեպտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2024 թվականի Եվրոպայի առաջնության Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվեցին մոտ 5 ժամվա ընթացքում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տոմսերի առցնանց վաճառքը սկսել էր դեռևս հուլիսի 3-ից։ Վաճառքը սկսվելուց րոպեներ անց սակայն Tickets.ffa.am կայքը տոմսեր գնել ցանկացողների աննախադեպ «գրոհի» պատճառով խափանվեց։ 3 օրվա ընթացքում ՀՖՖ-ն կարգավորում էր կայքը։ «Հայաստան-Խորվաթիա ...

Կարդալ ավելին »

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը նոր մարզիչ ունի

Արամ Ոսկանյանը այսուհետ գլխավորելու է «Սյունիքը» ֆուտբոլային ակումբը: Ոսկանյանը մարզչական կարիերան սկսել է 2011-ին՝ ընդգրկվելով «Միկայի» մարզչական շտաբում, իսկ 2013-ին նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ։ 47-ամյա մասնագետը մարզել է նաեւ «Բանանցը», «Ալաշկերտը» եւ «Արարատը»։ 2015-2017 թթ․ Ոսկանյանը գլխավորել է Հայաստանի Մ19 հավաքականը։ 2020-2021 թթ․ Ոսկանյանը մարզել է ղազախական «Ատիրաուն», որը նրա գլխավորությամբ դարձել է Առաջին խմբի չեմպիոն եւ նվաճել Պրեմիեր ...

Կարդալ ավելին »

Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի 1-ին մեդալը նվաճել է Կարլեն Դավթյանը

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:Մինչեւ 49 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Կարլեն Դավթյանը: Նա երկամարտում գրանցել է 181 կգ՝ պոկելով 80 եւ հրելով 101 կգ: Այս քաշային կարգում 187 կգ-ով հաղթող է դարձել բուլղարացի Ջան Ժարկովը: Մոլդովայում հանդես են գալու նաեւ Ժորա Գրիգորյանը եւ Սամվել Մարտիրոսյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), ...

Կարդալ ավելին »

Երիտասարդ ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանիները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում: Ազատ ոճային ընտրանու կազմում են 57 կգ Հարություն Հովհաննիսյանը, 61 կգ Լևիկ Միքայելյանը, 65 կգ Անդրանիկ Ավետիսյանը, 70 կգ Դավիթ Մարգարյանը, 74 կգ Հայկ Պապիկյանը, 79 կգ Նարեկ Գրիգորյանը, 86 կգ Մուշեղ Մկրտչյանը, 92 կգ Կնյազ Իբոյանը, 97 կգ Գուրգեն Սիմոնյանը: Հունահռոմեական ըմբշամարտի կազմում են 55 կգ ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային սպորտի ներկայացուցիչները տոնում են «Օլիմպիական օրը»

Համաշխարհային սպորտի ներկայացուցիչները, Օլիմպիական խաղերի սիրահարները տոնում են «Օլիմպիական օրը»: «Օլիմպիական օրը»՝ որպես Օլիմպիական խաղերի ծննդյան օր, սկսվել է նշվել 1948 թվականից: Այն նպատակ ուներ խթանելու մարզիկների մասնակցությունն այս կամ այն մարզաձևին անկախ սեռից, տարիքից կամ մարզական կարողություններից: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Նույն թվականին Աթենքում կայացել են առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը: Օլիմպիական ...

Կարդալ ավելին »

Կրակովում մեկնարկում են երրորդ Եվրոպական խաղերը

Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ին մեկնարկող ամառային Եվրոպական երրորդ խաղերի բացման արարողությունը կկայանա «Հենրիկ Ռեյմանի» անվան քաղաքային մարզադաշտում: Մարզադաշտը տեղավորում է 33 հազար 5 հարյուր հանդիսական: Կազմակերպիչները խոստանում են լուսաձայնային ինքնատիպ շոու: Հայաստանն այս խաղերին ներկայացված է 57 մարզիկով: Նրանք կմրցեն 10 մարզաձևում շախմատ, թաեքվոնդո, աթլետիկա, ջրացատկ, բռնցքամարտ, սուսերամարտ, կարատե, հրաձգություն, մուայթայ և թեքբոլ: Այս խաղերում բռնցքամարտը և հրաձգությունը վարկանիշային ...

Կարդալ ավելին »

Դանիելյանը և Սարգսյանը՝ Կրակովի շախմատային բլից մրցաշարի հաղթողներ

Հայաստանը ներկայացնող շախմատիստները` Էլինա Դանիելյանը և Շանթ Սարգսյանը հաջող մասնակցություն են ունեցել Կրակովի ամառային Եվրոպական խաղերում հիմնական մրցումներից առաջ անցկացված շախմատի բլից մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Անհատական հաշվարկում Էլինա Դանիելյանը գրավել է առաջին տեղը, իսկ Շանթ Սարգսյանը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավել է 1-ին հորիզոնականը: Երկրորդ տեղում Նիդերլանդների թիմ է, իսկ եռյակը ...

Կարդալ ավելին »

Մարզերի 80 տոկոսում մարզասրահ և լողավազան չկա․ վարչապետը հանձնարարական տվեց

Հայաստանի մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա, որտեղ մարդիկ կկարողանան այցելել և մարզվել։ Վայոց ձոր և Բերդ խոշորացված համայնք իմ կատարած այցի ընթացքում մենք այդ անհրաժեշտությունը տեղում տեսանք և արդեն հանձնարարել եմ Վայոց ձորում (Եղեգնաձորում և Վայքում), Բերդ ...

Կարդալ ավելին »

Համահայկական ամառային 8-րդ խաղերը կմեկնարկեն օգոստոսի 5-ին․ բացումը՝ Գյումրիում

Համահայկական ամառային 8-րդ խաղերը կմեկնարկեն օգոստոսի 5-ին․ բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում։ Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի գործկոմի  նիստի ժամանակ այդ մասին ասաց  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ Գործկոմի նիստին մասնակցում էին համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ) Ստեփան Դեր Բեդրոսյանը (Լիբանան), Ռոլանդ Շառոյանը (Հայաստան) գործկոմի անդամները աշխարհի տարբեր երկրներից։ «Համահայկական խաղերը մեր միասնության ու համախմբման խորհրդանիշն են։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader