Երիտասարդ ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանիները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Ազատ ոճային ընտրանու կազմում են 57 կգ Հարություն Հովհաննիսյանը, 61 կգ Լևիկ Միքայելյանը, 65 կգ Անդրանիկ Ավետիսյանը, 70 կգ Դավիթ Մարգարյանը, 74 կգ Հայկ Պապիկյանը, 79 կգ Նարեկ Գրիգորյանը, 86 կգ Մուշեղ Մկրտչյանը, 92 կգ Կնյազ Իբոյանը, 97 կգ Գուրգեն Սիմոնյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի կազմում են 55 կգ Հոմերոս Առաքելյանը, 60 կգ Սուրեն Աղաջանյանը, 63 կգ Յուրիկ Հովեյանը, 67 կգ Գասպար Տերտերյանը, 72 կգ Աշոտ Խաչատրյանը, 77 կգ Վահե Հովհաննիսյանը, 82 կգ Ռուբեն Գևորգյանը, 87 կգ Վիգեն Նազարյանը, 97 կգ Արշակ Գեղամյանը, 130 կգ Արամայիս Հարությունյանը:

Առաջնությունն անցկացվում է Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում`հունիսի 26-ից հուլիսի 2-ը:

ajax-loader