Դանիելյանը և Սարգսյանը՝ Կրակովի շախմատային բլից մրցաշարի հաղթողներ

Հայաստանը ներկայացնող շախմատիստները` Էլինա Դանիելյանը և Շանթ Սարգսյանը հաջող մասնակցություն են ունեցել Կրակովի ամառային Եվրոպական խաղերում հիմնական մրցումներից առաջ անցկացված շախմատի բլից մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Անհատական հաշվարկում Էլինա Դանիելյանը գրավել է առաջին տեղը, իսկ Շանթ Սարգսյանը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավել է 1-ին հորիզոնականը: Երկրորդ տեղում Նիդերլանդների թիմ է, իսկ եռյակը եզրափակում է Ադրբեջանը:

Առաջնությանը մասնակցել են 8 թիմեր հետևյալ երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Լեհաստան, Ռումինիա, Ուկրաինա, Իսպանիա, Իսրայել և Նիդերլանդներ:

ajax-loader