Tag Archives: շախմատ

Արամ Հակոբյանը Aeroflot Open 2025 շախմատային մրցաշարի առաջատարներից է

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներից է: 5 խաղափուլից հետո Հակոբյանն ունի 4.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիմանի հետ: 6-րդ խաղափուլում Հակոբյանը և Նիմանը կխաղան միմյանց դեմ: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանն ունեն 3 միավոր: Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի ԱԱ-ն

Մեկնարկում է ՖԻԴԵ-ի արագ և կայծակնային շախմատի աշխարհի 2024 թվականի առաջնությունը: Այդ տարվա աշխարհի առաջնությունում Հայաստանն, ընդհանուր առմամբ, կունենա 12 մասնակից: Նյու Յորք քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Էմին Օհանյանը, ինչպես նաև Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը։ Արագ շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը

Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնը մրցախաղը: Չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձելու է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը մեկնարկում է նոյեմբերի 25-ին: Այն բաղկացած է 14 դասական պարտիայից և հնարավոր ոչ-ոքիի դեպքում շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում: Պատմության մեջ երկրորդն անգամն է, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղն անցկացվում է հարավարևելյան Ասիայում: ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը առավելության հասավ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ֆիլիպինների թիմի հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։ Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սեւ ֆիգուրներով պարտություն կրեց, Շանթ Սարգսյանը (2649) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սպիտակներով հասան հաղթանակի։ Գաբրիել Սարգսյանը (2646) վաստակեց կես միավոր։ Հայաստանը 10 միավորով բաժանում է 5-14-րդ տեղերը։ Հայաստանի հավաքականն առաջին 5 տուրերում հաղթել էր Մալթային (4:0), ...

Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադան

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում են համաշխարհային 45-րդ Օլիմպիադային: Մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներ են տարել: Տղամարդկանց հավաքականն առաջին տուրում մրցել է Մալթայի թիմի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել: Կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նկատմամբ:

Կարդալ ավելին »

Այսօր կմեկնարկի շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սեպտեմբերի 10-ից 23-ը կանցկացվի շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան․ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը: Կանանց հավաքականի կազմում հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: Հավաքականի մարզիչն է ...

Կարդալ ավելին »

12-ամյա Գաբրիելա Հարությունյանը կպայքարի շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար

12-ամյա Գաբրիելա Հարությունյանը պատրաստվում է իր սպորտային կարիերայի ամենակարևոր մրցաշարերից մեկին՝ շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանը։ Գաբրիելան 2024թ․ Հայաստանի շախմատի Մ12 տարեկան աղջիկների չեմպիոնն է, որի՝ որպես Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը հովանավորում է Բիբլոս Բանկ Արմենիան։ Գաբրիելան 5 տարեկանից զբաղվում է շախմատով։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երևանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Հայկ Մարտիրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր շախմատի աշխարհի կայծակնային առաջնությունում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շախմատի աշխարհի կայծակնային առաջնության թիմային պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր: Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Chessy» թիմը դարձել է աշխարհի կայծակնային շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում էին Ռիչարդ Ռապորտը, Ալեքսեյ Սարանան, Հայկ Մարտիրոսյանը, Վիդիտ Սանտոշ Գուջրատին, Ջորդեն Վան Ֆորեստը, Էրդողմուս Յագիզ Քաանը, Աննա Մուզիչուկը, Համպի Կոներուն և Մուխթար Աինակուլը։ Մարտիրոսյանը ...

Կարդալ ավելին »

Վլադիմիր Հակոբյանը՝ շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն (2006, 2008 և 2012), աշխարհի 8-րդ թիմային առաջնության հաղթող (2011) Վլադիմիր Հակոբյանը նվաճել է Սենթ Լուիսում անցկացված շախմատի ԱՄՆ վետերանների առաջնության չեմպիոնի կոչումը։ 52-ամյա գրոսմայստերը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Մելիքսեթ Խաչիյանը 4 միավորով գրավել է 6-րդ տեղը։

Կարդալ ավելին »

Վրաստանում անցկացվող միջազգային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 149 շախմատիստ 

Հուլիսի 16-ից 24-ը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվում է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup — 2024» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀՇՖ պաշտոնական կայքը։ Մրցաշարը անցկացվում է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով: Հայաստանից մրցաշարին մասնակցում է 149 շախմատիստ:  Մասնակիցների շարքում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հրայր Սիմոնյանը, Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը:

Կարդալ ավելին »
ajax-loader