Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

Մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Իսրայելի հետ և առավելության հասավ 3-1 հաշվով: Հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթեցին Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է:

Կանանց մրցաշարում Հայաստանի ընտրանին 3,5-0,5 հաշվով գերազանցեց Շվեյցարիային: Հայկական թիմի կազմում հաղթեցին Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ:

ajax-loader