Tag Archives: եվրոպա

Եվրոպայում առաջին անգամ «Գազպրոմի» փողերն առգրավել են գազային պայմանագրերի խախտման պատճառով

«Գազպրոմի» փողերն առաջին անգամ առգրավվել են Եվրոպայում բազմամիլիարդ հայցերի շրջանակում, որոնք տրվել են ռուսական ընկերության դեմ 2022թ. գազի մատակարարումները դադարեցնելու պատճառով։ Գերմանական Uniper կոնցեռնը, որը նախկինում ռուսական գազի խոշոր գնորդն էր, ստացել եւ կառավարությանն է փոխանցել 530 մլն եվրո «Գազպրոմի» հետ վեճի շրջանակում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Uniper-ի հաշվետվությանը։ Այդ միջոցները Գերմանիայի գանձապետարանն ստացել է որպես փոխհատուցում ֆինանսական օգնության ...

Կարդալ ավելին »

Ferrari-ն Եվրոպայում անցնում է կրիպտոարժույթներ

Հուլիսի վերջին իտալական ավտոարտադրող Ferrari-ն կսկսի թվային ակտիվները ընդունել որպես վճարման եղանակ Եվրոպայում։ Նման որոշման պատճառը 2023 թվականի աշնանը ԱՄՆ տարածքում նախաձեռնության հաջող մեկնարկն էր՝ ի պատասխան դիլերների և հաճախորդների հարցումների։ Այնուհետև Ferrari-ն համագործակցություն է կնքել BitPay պրոցեսինգային ծառայության հետ, որը ստացված ակտիվները վերածում է ֆիատի։ Նախնական փուլում ավտոարտադրողն ընդունել է Bitcoin, Ethereum և USDCHF: Ըստ մամուլի հաղորդագրության, մինչեւ 2024 ...

Կարդալ ավելին »

Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը 2024 թ. մայիսի 2-ին կհյուրընկալի 2009-2021թթ. Երերույքի հնավայրում գիտական աշխատանքներ իրականացրած Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին, ինչպես նաև ՀՀ կառավարության, Եվրոպական Միության պատվիրակության, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչների և մշակութային ոլորտի այլ դերակատարների: Այդ մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, նշելով, որ միջոցառումը, որ կազմակերպվում է Եվրոպա Նոստրայի փոխնախագահի Հայաստան այցի առիթով, տեղի է ունենում մեկ տարի անց այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպա Նոստրան հայտարարեցին 2023 թ. Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրայի մրցանակներիհաղթողների անունները՝ ոլորտի եվրոպական ամենահեղինակավոր մրցանակներով պարգևատրելով 21 երկրներից 30 բացառիկ աշխատանքներ: «Հետազոտություն» անվանակարգում Եվրոպական ...

Կարդալ ավելին »

Եվրոպայում գազի պաշարն 80%-ից ցածր է

Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները ցուրտ եղանակի պայմաններում իջել են 80%-ից: Միևնույն ժամանակ, ջերմաստիճանի նվազման հետ մեկտեղ փոքր-ինչ ավելացել են հեղուկ բնական գազի մատակարարումները տարածաշրջան: Եվրոպայի ֆոնդային բորսայում գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց հասել է 360 դոլարի։ Եվրոպայում ջեռուցման սեզոնը սկսվել է նոյեմբերի 7-ին (մեկ շաբաթ շուտ, քան նախորդ աշուն-ձմեռ սեզոնին), և այդ պահից ի վեր ԵՄ երկրները պահեստից ...

Կարդալ ավելին »

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում: Մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Իսրայելի հետ և առավելության հասավ 3-1 հաշվով: Հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթեցին Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է: Կանանց մրցաշարում Հայաստանի ընտրանին 3,5-0,5 հաշվով գերազանցեց Շվեյցարիային: Հայկական թիմի կազմում ...

Կարդալ ավելին »

Եվրոպան պահեստներից գազի հանման ռեկորդներ է գրանցում

Եվրոպայում ստորգետնյա պահեստարաններ գազի ներարկման մակարդակը մնում է նվազագույնը՝ 2011 թվականից ի վեր, իսկ սեպտեմբերին դուրսբերումն՝ ընդհակառակը: Միևնույն ժամանակ, ԵՄ-ում գազի ընդհանուր կուտակված պաշարները մոտենում են 94.8%-ին, սակայն դրանք դեռևս ցածր են այս ժամանակահատվածի պատմական առավելագույնից։ Եվրոպայի բորսայում գազը վաճառվում է հազար խորանարդ մետրի դիմաց մոտ 440 դոլարով։

Կարդալ ավելին »

Եվրոպայի գազի պահուստները հասել են ռեկորդային մակարդակի

Եվրոպայում ստորգետնյա պահեստարաններ գազի ներարկման արագությունը 2020-ից ի վեր հասել է նվազագույնի, սակայն ԵՄ-ում գազի ընդհանուր կուտակված պաշարները այս ժամանակահատվածում պատմական առավելագույնն են. պահեստարանները լցված են ավելի քան 93%-ով։ Եվրոպայի բորսայում գազը վաճառվում է 1000 խմ-ի դիմաց 380 դոլարով։ Եվրոպային Ռուսաստանը գազ է մատակարարում Ուկրաինայի տարածքով օրական 42.4 միլիոն խմ ծավալով: Նախորդ օրը տարանցմամբ Ռուսաստանը Եվրոպային մատակարարել է 41.7 միլիոն ...

Կարդալ ավելին »

Եվրոպայում գնաճը կրկին ավելացել է

Օգոստոսի վերջին եվրագոտու 20 երկրներում սպառողական գների աճի տեմպերը դադարել են դանդաղել։ Ամռան վերջին ամսվա դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 5,3 տոկոս, մինչդեռ Եվրոստատի նախնական կանխատեսումների համաձայն՝ պետք է լիներ 5,1 տոկոս։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։Հուլիսի համեմատ՝ ապրանքատեսակներից շատերի գները ցույց են տվել մի փոքր նվազում, սակայն 2022 թվականի օգոստոսի համեմատ՝ մնացել են բարձր մակարդակի վրա։ Այսպես, եվրագոտու երկրներում սննդամթերքի, ալկոհոլի ...

Կարդալ ավելին »

Ծանրամարտի առաջնության ընթացքում ՄՀՀ-ում այցելուների զննություն կիրականացվի

Ապրիլի 14-ից 23-ը Երևանում անցկացվող «Ծանրամարտի 2023 թվականի Եվրոպայի առաջնության» ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր արգելվելու է մուտք գործել զենքով կամ որպես զենք օգտագործվող առարկաներով, կտրող-ծակող գործիքներով, ապակյա և պլաստմասե տարաներով, դյուրավառ նյութերով կամ նմանատիպ այլ առարկաներով ու իրերով։ Հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն և նշված առարկաները հայտնաբերելու ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքը կարող է փակ մնալ դեպի Եվրոպա մինչ 2029-ը

Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքը կարող է փակ մնալ դեպի Եվրոպա թռիչքների համար մինչև 2029 թվականը: Այս մասին հայտնում է Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը (Eurocontrol): «Մենք հնարավոր ենք համարում, որ Ուկրաինայի և Ռուսաստանի օդային տարածքը փակ կմնա մինչև 2029 թվականը», – նշված է հրապարակման մեջ: Բացի այդ, մինչև 2029 թվականը կպահպանվեն սահմանափակումները Բելառուսի և Մոլդովայի օդային տարածքում:

Կարդալ ավելին »
ajax-loader