Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքը կարող է փակ մնալ դեպի Եվրոպա թռիչքների համար մինչև 2029 թվականը: Այս մասին հայտնում է Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը (Eurocontrol):
«Մենք հնարավոր ենք համարում, որ Ուկրաինայի և Ռուսաստանի օդային տարածքը փակ կմնա մինչև 2029 թվականը», – նշված է հրապարակման մեջ:
Բացի այդ, մինչև 2029 թվականը կպահպանվեն սահմանափակումները Բելառուսի և Մոլդովայի օդային տարածքում: