Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշն է

Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշն է:

Կանադական Տորոնտո քաղաքում կայացած հավակնորդների մրցաշարում 14 հնարավորից հավաքելով 9 միավոր` մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը:

2-4-րդ տեղերը 8,5 միավորով կիսեցին Հիկարու Նակամուրան, Իան Նեպոմնյաշկին ու Ֆաբիանու Կարուանան:

Հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը ընթացիկ տարում չեմպիոնական մրցախաղ կանցկացնի  Չինաստանից աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենի հետ:

ajax-loader