Վիեննայում Հայաստանի դեսպանության և մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ կազմակերպվել է արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Շախմատի համաշխարհային օրվան:
Ինչպես տեղեկանում ենք Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից, Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպված մրցաշարին մասնակցում էին դիվանագիտական կորպուսի, Ավստրիայի ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների ներկայացուցիչներ, պատվո հյուպատոսներ: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Միխայել Շտոտինգերը:
Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է շախմատում Հայաստանի անհատական և թիմային հաջողություններին, կրթության ոլորտում շախմատի կիրառման հաջող փորձին: Ընդգծվել է շախմատի դերը երկխոսության, համերաշխության և խաղաղության մշակույթն առաջ մղելու գործում:
Մրցաշարի հաղթողները պարգևատրվել են Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի նախագահի կողմից:
2019թ. դեկտեմբերի 12-ինՀայաստանինախաձեռնությամբՄԱԿ–իԳլխավորասամբլեանմիաձայնընդունելէ «Շախմատիհամաշխարհայինօր» խորագրովբանաձև, որովհուլիսի 20-ըհռչակվումէորպեսշախմատիհամաշխարհայինօր։
Բանաձևը, որըհամահեղինակելենՄԱԿ 53 անդամպետություններ, ճանաչումէշախմատիընձեռածհնարավորություններըկրթությանզարգացման, կանանցկարողություններիամրապնդման, ներառականությանը, փոխըմբռնմանըևհարգանքիննպաստելուգործում: