Հայաստանի շախմատի թիմերը հաղթել են ԵԱ-ի 3-րդ տուրում

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

Մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Ավստրիայի հավաքականի հետ և առավելության հասավ 1,5-2,5 հաշվով: Հայաստանի ընտրանու կազմում միակ հաղթանակը տոնեց Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները:

Կանանց հավաքականը 3,5-0,5 հաշվով հաղթանակի հասավ Իտալիայի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին: Սուսաննա Գաբոյանը կիսեց միավորը:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ:

ajax-loader