Համաշխարհային սպորտի ներկայացուցիչները տոնում են «Օլիմպիական օրը»

Համաշխարհային սպորտի ներկայացուցիչները, Օլիմպիական խաղերի սիրահարները տոնում են «Օլիմպիական օրը»:

«Օլիմպիական օրը»՝ որպես Օլիմպիական խաղերի ծննդյան օր, սկսվել է նշվել 1948 թվականից: Այն նպատակ ուներ խթանելու մարզիկների մասնակցությունն այս կամ այն մարզաձևին անկախ սեռից, տարիքից կամ մարզական կարողություններից:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Նույն թվականին Աթենքում կայացել են առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը:

Օլիմպիական խաղերի պատմության մեջ դրանք չեղարկվել են 3 անգամ՝ համաշխարհային պատերազմների պատճառով՝ 1916 թվականին՝ Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում:

Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):

ajax-loader