Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: Ընթերցողներին ենք ներկայացնում բոլոր տիտղոսները, որոնք Հենրիխ Մխիթարյանը նվաճել է կարիերայի ընթացքում: Հայաստանի առաջնությունում Մխիթարյանը «Փյունիկ»-ի կազմում դարձել է Հայաստանի 5-ակի չեմպիոն, եռակի սուպերգավաթակիր և մեկ անգամ էլ նվաճել է երկրի գավաթը: Ուկրաինայում հայ ֆուտբոլիստը «Շախտյոր»-ի հետ նվաճել է 7 տիտղոս. նա դարձել է Ուկրաինայի եռակի ...

Կարդալ ավելին »

Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 23-ին, Հայաստանն ունի 4 մասնակից: Կանանց 50 կգ քաշային կարգում առաջին մենամարտը կանցկացնի Անուշ Գրիգորյանն, ում մրցակիցը Ռումինիայից Միհաելա Բադեսկուն է: 63 կգ քաշում Սոնա Հարությունն ուժերը կչափի սլովակ Տամարա Կուբալովայի հետ: 70 կգ քաշային Անի Հովսեփյանը կփորձի գերազանցել Ռումինիայից Անդրա Նիկոլետային: Կանանց ընտրանու կազմում արդեն իսկ պայքարից դուրս են մնացել Լուսին Գևորգյանը, Լիլիթ Դալլաքայանը ...

Կարդալ ավելին »

Աննա Բադալյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Նիցայի մրցաշարում

Աննա Բադալյանը երկու ոսկե մեդալ է նվաճել Նիցայում անցկացված գեղարվեստական մարմնամարզության GR VERY NICE մրցաշարում, հաղորդում է ՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Աննա Բադալյանը հավասարը չի ունեցել բազմամարտում եւ օղակով վարժությունում։ Այս տարվա հունվարին Աննա Բադալյանը Նորվեգիայում անցկացված The Northern lights 2024 մրցաշարում ոսկե մեդալներ էր նվաճել բազմամարտում, օղակով եւ գուրզերով վարժություններում։

Կարդալ ավելին »

Բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը ԵԱ-ի քառորդ եզրափակչում են

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:  57 կգ քաշային Արթուր Բազեյանն առաջին մենամարտում գերազանցեց լեհ Յակուբ Կրզպիտին` առավելության հասնելով 5:0 հաշվով: Բազեյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այդ մենամարտը կկայանա ապրիլի 24-ին: 67 կգ քաշում Արարատ Հարությունյանը 5:0 հաշվով պարտության մատնեց կրկին Լեհաստանից Մատեուշ Գրեյբերին:  Նա ևս դուրս եկավ քառորդ եզրափակիչ և կրկին հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 24-ին: 86 կգ ...

Կարդալ ավելին »

Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշն է

Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշն է: Կանադական Տորոնտո քաղաքում կայացած հավակնորդների մրցաշարում 14 հնարավորից հավաքելով 9 միավոր` մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը: 2-4-րդ տեղերը 8,5 միավորով կիսեցին Հիկարու Նակամուրան, Իան Նեպոմնյաշկին ու Ֆաբիանու Կարուանան: Հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը ընթացիկ տարում չեմպիոնական մրցախաղ կանցկացնի  Չինաստանից աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենի հետ:

Կարդալ ավելին »

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Ապրիլի 19-ից 29-ը Հունաստանի Հռոդոս կղզում կկայանա շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը:  Հայաստանից առաջնությանը մասնակցում են 4 շախմատիստ՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը: Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: ...

Կարդալ ավելին »

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով

Հայաստանը ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկով: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Աշիկ Անդրեյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (90 կգ): Այս օրերին թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ռուսաստանի Սոչի քաղաքում: Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում դեռևս ոչ մի ձյուդոիստ  մասնակից չունի:

Կարդալ ավելին »

Փարիզի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 100 օր

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 100 օր: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի ...

Կարդալ ավելին »

Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. Մխիթարյան

Իտալական «Ինտեր»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի համար ընթացիկ մրցաշրջանի կարևոր նպատակներից է իտալական Սկուդետոն նվաճելը: «Սա հետքայլ չէ: Մենք ցանկանում էինք հաղթել, բայց մեկ միավոր վաստակեցինք: Մեկ նպատակ ունենք՝  հաղթել Սկուդետոն։ Յուրաքանչյուր չեմպիոնական տիտղոս նվաճվում է դժվարություններով: Իտալիայում մեծ ուշադրություն է դարձվում մարտավարությանը, այստեղ լավ թիմեր են և շատ ուժեղ խաղացողներ»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է ...

Կարդալ ավելին »

Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը ATP դասակարգման աղյուսակում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը ATP դասակարգման նոր աղյուսակում: Ապրիլի 15-ին վարկանիշային աղյուսակում Խաչանովը կրկին 17-րդն է, ինչպես նախորդ շաբաթ: Առաջին հնգյակում փոփոխություն չկա, միմյանց հաջորդում են Նովակ Ջոկովիչը, Յանիկ Սիները, Կարլոս Ալկարասը, Դանիել Մեդվեդևը, Ալեքսանդր Զվերևը: Լավագույն տասնյակում են նաև Կասպեր Ռուդը, Ստեֆանոս Ցիցիպասը, Անդրեյ Ռուբլյովը, Հուբերտ Հուրկաշը, Գրիգոր Դիմիտրովը:

Կարդալ ավելին »
ajax-loader