Սպորտ

Հենրիխ Մխիթարյանն «Էմպոլիի» հետ խաղից հետո իր խաղաշապիկը նվիրել է հայ երկրպագուին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-«Էմպոլի» խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուին: Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ինտերը» Միլանում ընդունել էր «Էմպոլի»-ին և առավելության էր հասել 2:0 հաշվով: Խաղից հետո Մխիթարյանը մոտեցել է տրիբունայում գտնվող հայ երկրպագուին, որը կանգնած է եղել հայկական եռագույնով, և նրան փոխանցել իր խաղաշապիկը:

Կարդալ ավելին »

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 54-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 63-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 93-րդ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո,  դասակարգման աղյուսակում 22-րդն է: Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 51-րդ տեղում է, Աննա Սարգսյանը` 73-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 82-րդ, Մարիամ ...

Կարդալ ավելին »

Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը կվառվի Լուվրի այգիներում

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ջահը կվառվի Լուվրի խորհրդանշական թանգարանի դիմաց գտնվող Թյուիլերի այգիներում: Դեռևս հայտնի չէ, թե ով է վառելու ամառային Օլիմպիական խաղերի ջահը բացման արարողության օրը` հուլիսի 24-ին: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին ...

Կարդալ ավելին »

Եվրո-2024-ի ֆավորիտները

Goal․com-ը կազմել է հունիս-հուլիսին Գերմանիայում անցկացվելիք ֆուտբոլային Եվրո-2024-ի ֆավորիտների դասակարգումը՝ առաջին տեղը տալով աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին։ Goal.com, Եվրո-2024-ի ֆավորիտները Ֆրանսիա2. Պորտուգալիա3. Բելգիա4. Անգլիա5. Գերմանիա6. Իսպանիա7. Իտալիա8. Հունգարիա9. Ավստրիա10. Նիդերլանդներ11. Խորվաթիա12. Դանիա13. Թուրքիա14. Ուկրաինա15. Սլովակիա16. Շվեյցարիա17. Չեխիա18. Սլովենիա19. Ռումինիա20. Շոտլանդիա21. Սերբիա22. Լեհաստան23. Ալբանիա24. Վրաստան

Կարդալ ավելին »

2027-ի Եվրոպական ամառային խաղերը կկայանան Ստամբուլում

Եվրոպական ամառային խաղերը 2027 թվականին կկայանան Թուրքիայում՝ Ստամբուլում: Այդ մասին հայտնում է Եվրոպական օլիմպիական կոմիտեն: Ստամբուլը ոչ մի հատուկ մարզակառույց չի ստեղծի խաղերի համար և կօգտագործի առկա ենթակառուցվածքները: Եվրոպական այդ խաղերի մի շարք մարզաձևեր կլինեն վարկանիշային 2028 թվականի Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջին Եվրոպական խաղերը կայացել են 2015 թվականին:

Կարդալ ավելին »

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ Երևանում

Ապրիլի 4-5 Երևանում առաջին անգամ կկայանա սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն այսուհետ պարբերական բնույթի կկրի: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: «Երևանում կայանալիք աշխարհի գավաթը կկրի մշտական բնույթ: Միջազգային ֆեդերացիան ամեն տարի հենց մեզ է տվել գավաթի անցկացումը: Միջազգային կառույցի ուշադրությունը դեպի Հայաստան բարձր է և ցուցանիշները, որոնք մենք գրանցում ենք, կրկին բարձրության վրա ...

Կարդալ ավելին »

Կարեն Խաչանովը Մայամիի «Մաստերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիի «Մաստերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում է: Տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Խաչանովն ուժերը չափեց աշխարհի 21-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ երեք սեթերից հետո` 6:1, 5:7, 7:6 հաշվով: Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է:

Կարդալ ավելին »

Լևոն Արոնյանը դարձել է ԱՄՆ գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող: ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում կայացած գավաթի խաղարկությունում Արոնյանը սուպերեզրափակչում մրցել է Ուեսլի Սոյի հետ: Արոնյանն առավելության է հասել 2,5-1,5 հաշվով:  «Շատ ուրախ եմ ԱՄՆ գավաթի խաղարկությունում հաղթելու համար: Շատ հոգնած եմ, բայց գոհ եմ: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,- ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը ժամանել է Չեռնոգորիա

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը ժամանել է Պոդգորիցա, որտեղ ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում կմրցի Չեռնոգորիայի Մ-21 ընտրանու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Չեռնոգորիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝ Դարպասապահներ Գոռ Մատինյան – ԲԿՄԱ Վլադ Չատունց – «Ալաշկերտ» Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ Պաշտպաններ Համլետ Մնացականյան – «Շիրակ» Ավենտիս Ավենտիսյան – «ՆԿ Յարուն» (Խորվաթիա) Պետիկ ...

Կարդալ ավելին »

Լևոն Արոնյանը դուրս է եկել շախմատի Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ

Հայազգի երկու շախմատիստներ` Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը մասնակցում են «American Cup 2024» շախմատի մրցաշարին:Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դուրս է եկել ԱՄՆ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ մրցում է Ֆաբիանու Կարուանայի հետ: Երկու պարտիաներից հետո հաշիվը հավասար է` 1:1: Սամուել Սևյանը քառորդ եզրափակիչում դուրս է մնացել հետագա պայքարից:Մարտի 12-ից ...

Կարդալ ավելին »
ajax-loader