Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին թիմային հաշվարկում 3-րդն է

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը Երևանում ավարտված Եվրոպայի երիտասարդական առաջնության թիմայի պայքարում 3-րդն է: Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացած առաջնությունում Հայաստանի նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե և 9 բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկում առաջին տեղում Ռուսաստանի հավաքականն է, իսկ երկրորդը` Ռումինիան: Ոսկե մեդալակիր դարձավ Դավիթ Սիմոնյանը, իսկ արծաթե մեդալներ նվաճեցին Գոռ Ազիզյանը և Աղվան Ալեքսանյանը: Երևանում ընթացող առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել` Հովհաննես ...

Կարդալ ավելին »

Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թեհրան

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ  Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով եղել է Թեհրանում ( ԻԻՀ) ։  Այցը մեկնարկել է Թեհրանի «Արարատ» մարզական ակումբից։  Համահայկական խաղերի պատվիրակությունը  նախ շրջայց է կատարել «Արարատ» մարզավանում,  հանդիպել բասկետբոլի տղաների թիմի հետ, որն այդ ընթացքում իրականացնում էր հերթական պարապմունքը։  Սա այն թիմերից է, որն ավանդաբար մասնակցում է համահայկական խաղերին։  Ակումբի մեծ թենիսի կորտերում ...

Կարդալ ավելին »

Նպատակ ունեմ Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր դառնալ․ Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նպատակ ունի Փարիզի Օլիմպիական խաղերում դառնալու ոսկե մեդալակիր: «Իմ ամեն հաղթանակ իր տեղն ունի, քանի որ գիտեք, թե դրա համար որքան աշխատանք ենք տանում մարզիչների հետ միասին: Մեր հավաքականն աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է։ Ամեն ինչ անելու ենք աշխարհի գալիք առաջնությանը լավագույնս մասնակցելու համար»,- լրագրողների հետ ...

Կարդալ ավելին »

Մարմնամարզության ընտրանու 4 ներկայացուցիչ աշխարհի գավաթի եզրափակիչում է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչներ դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների եզրափակիչ: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի առանձին գործիքներից օղակների եզրափակիչ են դուրս եկել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, նժույգ-թափերի եզրափակիչում են նաև Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը: Եզրափակիչները կկայանան ապրիլի 30-ին:

Կարդալ ավելին »

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը` Հայաստանում. Հովանավորների շարքում է ԶՄՊԿ-ն

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի շուրջ 160 պատանու առջև` հնարավորություն ընձեռելով մարզվելու աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների հետ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ: Միլանի մարզիչներին և միջազգայի ճամբարը Հայաստան բերելու Ամերիաբանկի այս նախաձեռնության շուրջ համախմբվել են Team Telecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Ճամբարը կանցկացվի «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո: ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կմասնակցի Տաշքենդում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը

Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 11 մարզիկով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն` 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ  քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը,  60 կգ քաշային Արթուր Ղազարյանը,  63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը,  67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը,  80 կգ քաշային Համբարձում ...

Կարդալ ավելին »

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կկայանա Հայաստանում

Երևանը պատրաստ է ընդունել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից՝  նշելով, որ ապրիլի 25-ին` ժամը 17։00-ին, Միկա մարզահամալիրում կկայանա առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ Նախքան այդ՝ ժամը 13։00-ից, կկայանան առաջին մենամարտերը։ Մուտքն ազատ է։

Կարդալ ավելին »

Ծանրամարտ․ Տաթև Հակոբյանը գոհ է Եվրոպայի առաջնության իր արդյունքից

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Տաթև Հակոբյանը վերջին ձեռքբերումից հետո էլ շարունակելու է մնալ ասպարեզում: «Ծանրամարտի Եվրոպայի այս առաջնությունում կարողացա անել այսքանը, բայց միայն այս պահի դրությամբ: Արել եմ ուժերիս ներածին չափով ամեն ինչ: Ամեն դեպքում ես գոհ եմ իմ արդյունքից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը: Նրա խոսքով` առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ներկայացուցիչը դեռևս անհասանելի առաջ է ...

Կարդալ ավելին »

Ուզում էի իմ ազգին ավելի շատ ուրախացնել. Ռաֆիկ Հարությունյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանի կարծիքով՝ ինքն ունակ է ավելին անել: «Ես շատ մեծ դժվարությամբ եմ հասել այստեղ, քանի որ լուրջ վնասվածքներ ունեի: Երկու մրցաշար բաց էի թողել և չգիտեի, թե ինչպես կմասնակցեի այս առաջնությանը: Չէի սպասում, որ այսպես կլինի: Ավելի լավին էի սպասում, նույնիսկ մտածում էի, որ կարող եմ հաղթել: Բայց չստացվեց, ինչի համար ...

Կարդալ ավելին »

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 3-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ

Ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի մեկ ներկայացուցիչ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնությունում կկայանան 59 կգ քաշային կարգի կանանց A, B և տղամարդկանց 67 կգ քաշային կարգի  A, B ենթախմբերի մրցելույթները: Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը հանդես կգա 67 կգ քաշային կարգի A ենթախմբում: Մրցելույթը կմեկնարկի ժամը 20:00-ին: Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ ...

Կարդալ ավելին »
ajax-loader