Հայաստանը կմասնակցի Տաշքենդում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը

Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 11 մարզիկով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն` 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ  քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը,  60 կգ քաշային Արթուր Ղազարյանը,  63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը,  67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը,  80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը,  86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը և 92+ կգ քաշային Դավիթ Չալոյանը:

Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում:

Աշխարհի առաջնությունը կկայանա մայիսի 1-14-ը: Առաջնության մրցանակային ֆոնդը պատմական է: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար:

Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար: Աշխարհի առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ:

ajax-loader