Երևանը պատրաստ է ընդունել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ ապրիլի 25-ին` ժամը 17։00-ին, Միկա մարզահամալիրում կկայանա առաջնության բացման պաշտոնական արարողությունը։
Նախքան այդ՝ ժամը 13։00-ից, կկայանան առաջին մենամարտերը։ Մուտքն ազատ է։