Tag Archives: Եվրոպայի առաջնություն

Արթուր Ալեքսանյանը թուրք ըմբիշի նկատմամբ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Մինչև 97 կգ քաշային կարգում հանդես եկող 32-ամյա մարզիկը 1/8 եզրափակիչում 9:1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Բեյտուլահ Կայիսդաղին: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցն է լինելու նիդեռլանդցի Տյուրոն Ստերկենբուրգը: Արթուր Ալեքսանյանը իր քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնն է:

Կարդալ ավելին »

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում:Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար:Մրցումային առաջին օրը  պայքարի մեջ կմտնեն 5 քաշային կարգերի ներկայացուցիչներ:55 կգ քաշային կարգի մեկնարկում Մանվել Խնձրցյանը կմրցի թուրք Ադեմ Բուրաքի հետ:63 կգ քաշում Հրաչյա Պողոսյանը  ուժերը կչափի շվեդ Վիրջիլ Ալեքսանդրերի հետ:77 կգ քաշային Մալխաս Ամոյանի մրցակիցը դեռևս հայտնի ...

Կարդալ ավելին »

Երիտասարդ բռնցքամարտիկները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Ռուսլան Ասլիկյանն ու Էլիդա Քոչարյանը ոսկե մեդալներ են նվաճել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում: 57 կգ քաշայինների եզրափակչում Ասլիկյանն առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ աղջիկների 60 կգ քաշային կարգի եզրափակչում Էլիդա Քոչարյանը 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել ռումինացի մարզուհու նկատմամբ:  Հայ բռնցքամարտիկներն, ընդհանուր առմամբ 2 ոսկե, 1 արծաթե և 3 ...

Կարդալ ավելին »

13 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում

Սլովենիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է 13 մեդալ, ինչը այս տարիքային խմբում ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմության մեջ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Լիաննա Ժամհարյանն արդեն ապահովել է եզրափակիչի ուղեգիրն ու առնվազն արծաթե մեդալը։ Աղջիկների պայքարում Աստղիկ Խաչատրյանը բավարարվել է բրոնզե մեդալով։ Համեստ Աֆրիկյանը 46 կգ քաշային կարգում և Անահիտ Հարությունյան 48 կգ քաշային կարգում կպայքարեն ...

Կարդալ ավելին »

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կկայանա Հայաստանում

Երևանը պատրաստ է ընդունել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից՝  նշելով, որ ապրիլի 25-ին` ժամը 17։00-ին, Միկա մարզահամալիրում կկայանա առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ Նախքան այդ՝ ժամը 13։00-ից, կկայանան առաջին մենամարտերը։ Մուտքն ազատ է։

Կարդալ ավելին »

Իզաբելլա Յայլյանը դարձավ բրոնզե մեդալակիր. ծանրամարտի ԵԱ

Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչները: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեդալների համար մրցեցին 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը: Պոկում վարժությունում Իզաբելլա Յայլյանը միայն երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 87 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Յայլյանը երեք մոտեցմամբ նախ գլխավերևում պահեց 105, ապա 109 կգ՝ այս վարժությունում ևս դառնալովբրոնզե մեդալակիր: Երկամարտի ...

Կարդալ ավելին »
ajax-loader