Երիտասարդ բռնցքամարտիկները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Ռուսլան Ասլիկյանն ու Էլիդա Քոչարյանը ոսկե մեդալներ են նվաճել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում:

57 կգ քաշայինների եզրափակչում Ասլիկյանն առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ աղջիկների 60 կգ քաշային կարգի եզրափակչում Էլիդա Քոչարյանը 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել ռումինացի մարզուհու նկատմամբ:  Հայ բռնցքամարտիկներն, ընդհանուր առմամբ 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում:

Երիտասարդական ԵԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, իսկ Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Սոնա Հարությունյանը (63 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը մասնակցել են նաև Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Արթուր Շախպազյանը (63, 5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Հենրիկ Ճիղրիկյանը (92 կգ) և գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:

ajax-loader