Սպորտ

Հայաստանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը 44-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 55-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 95-րդը: Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցրել է 42-րդ, Լիլիթ Մկրտչյանը՝ 63-րդ, Աննա Սարգսյանը՝ 73-րդ, իսկ Մարիամ Մկրտչյանը` 81-րդ հորիզոնականները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, որն այժմ հանդես է գալիս ...

Կարդալ ավելին »

Winds of Armenia-ն Սևանի ափին զարգացնում է սպորտն ու զբոսաշրջությունը․ Քերոբյան

Սևանի ափին առաջին խոշոր զբոսաշրջային ներդրումն է կատրվել, որը կշարունակվի է ամբողջ տարին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հրապարակելով լուսանկարներ Winds of Armenia յախտքլաբի մասին։ «Winds of Armenia յախտկլուբը սկսում է իր աշխատանքը՝ Սևանի ափին, զարգացնելու սպորտն ու զբոսաշրջությունը։ Իմ ողջույնի խոսքում նշեցի, որ սա, թերևս, առաջին խոշոր զբոսաշրջային ներդրումն է Սևանի ափին, որն ...

Կարդալ ավելին »

Մխիթարյանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից: Այդ մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Նշվում է, որ «Ինտեր»-ի կիսապաշտպանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որը կկայանա հունիսի 10-ին: «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ սպասվող խաղից առաջ Մխիթարյանը վերականգնվում է ձախ ազդրի մկանային վնասվածքից: Մխիթարյանը վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի «Միլան»-ի դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում և փոխարինվել էր խաղի ...

Կարդալ ավելին »

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը 4 մեդալ են նվաճել World Challenge Cup-ում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել World Challenge Cup-ում: Բուլղարական Վառնա քաղաքում կայացած World Challenge Cup-ում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժությունում և բրոնզե մեդալներ նժույգ-թափերում ու օղակների վարժությունում: Արթուր Ավետիսյանն էլ ոսկի է նվաճել օղակների վարժությունում:

Կարդալ ավելին »

Հայ մարմնամարզիկները World Challenge Cup-ի եզրափակիչներում են

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել «World Challenge Cup»-ում: Բուլղարական Վարնա քաղաքում մեկնարկած «World Challenge Cup»-ի որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Հայաստանի երկու ներկայացուցիչն էլ; Արթուր Ավետիսյանը եզրափակիչ է դուրս եկել օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը ազատ վարժությունում, նժույգ-թափերում և օղակներում: Ավելի վաղ` ապրիլ ամսին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել էր 2023 թվականի ...

Կարդալ ավելին »

Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: Բացի Հենրիխ Մխիթարյանից, եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի նաև Միլան Շկրինյարը: Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, որում «Ինտեր»-ը կմրցի «Ֆիորենտինա»-ի հետ: Մխիթարյանը չի մասնակցի այդ խաղին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» խաղի ...

Կարդալ ավելին »

Հայկ Մարտիրոսյանը կրկին Շարժայի մրցաշարի առաջատարների թվում է

Հայ գրոսմայստերները Շարժայի մրցաշարի առաջատարների թվում են: Միջազգային մրցաշարի 7 տուրերից հետո Հայկ Մարտիրոսյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը 5-ական միավորով 6 առաջատարների շարքում են: Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը ունեն 4-ական, Սամվել Տեր-Սահակյանը` 3 միավոր: Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն կեզրափակվի մայիսի 25-ին: Մրցաշարը բաղկացած է 9 մրցափուլից:

Կարդալ ավելին »

Մեկնարկում է Հայաստանի բասկետբոլի Ա լիգան

Հայաստանի բասկետբոլի Ա-լիգան վերադառնում է․ նոր մրցաշրջանի մեկնարկը կտրվի մայիսի 26-ին։ Այս տարի չեմպիոնության համար պայքարելու է 6 թիմ՝ «Ուրարտու»-ն, ՖԻՄԱ-ն, «Էրեբունի»-ն, ԲԿՄԱ-ն, «Արթիկ»-ը եւ «Դվին»-ը։ Արտասահմանցի բասկետբոլիստներն արդեն ժամանել են Հայաստան ու սկսել նախապատրաստվել մրցաշարին տեղացի խաղացողների հետ: Բասկետբոլային հանդիպումները կայանալու են «Միկա» մարզադահլիճում, սակայն մի քանի խաղ «Արթիկ»-ը կանցկացնի սեփական հարկի տակ՝ Արթիկ քաղաքում։ «Մեզ համար կարեւոր է ...

Կարդալ ավելին »

Հայկ Մարտիրոսյանը Շարժայի շախմատային մրցաշարի առաջատարն է

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Շարժայի միջազգային մրցաշարի առաջատարն է: 5 տուրերից հետո Մարտիրոսյանն ունի 4 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 3,5-ական միավոր ունեն Սամուել Սևյանը և ևս 12 շախմատիստ: Հայաստանի ներկայացուցիչներից Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը ունեն 3-ական միավոր, Սամվել Տեր-Սահակյանը հավաքել է 2 միավոր: Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն կեզրափակվի մայիսի 25-ին: Մրցաշարը ...

Կարդալ ավելին »

Պետք չէ ցուցանիշներից ենթադրել, թե սպորտի մեր մասնագետները ցածր գիտելիք ունեն. Գիլոյան

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման գործընթացին, որը կայացել էր ապրիլի 29-ին, մասնակցել էր 76 մասնագետ։ Առաջին փուլում, սակայն, արդյունքներն այդքան էլ դրական չեն․ նշված մասնագետներից միայն 8-ին է հաջողվել հաղթահարել կամավոր ատեստավորումը, որոնք էլ հավելավճար ստանալու հնարավորություն կունենան։ Կամավոր ատեստավորմանը կարող էին մասնակցել հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։ ՀՀ ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար Կարեն Գիլոյանը ...

Կարդալ ավելին »
ajax-loader