Հայաստանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը 44-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 55-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 95-րդը:

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցրել է 42-րդ, Լիլիթ Մկրտչյանը՝ 63-րդ, Աննա Սարգսյանը՝ 73-րդ, իսկ Մարիամ Մկրտչյանը` 81-րդ հորիզոնականները:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ թիմի կազմում, 14-րդն է:

ajax-loader