Tag Archives: ներկայացուցիչ

Ալիևը Լեռնային Ղարաբաղում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Լեռնային Ղարաբաղի՝ 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել։ Ստեփանակերտում, ինչպես նաև Մարտակերտի և Խոջալուի շրջաններում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Էլչին Յուսուբովը։ Մեկ այլ հրամանագրով Էմին Հուսեյնովը նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Մարտունու, Աղդամի և Ֆիզուլիի շրջաններում։ Ալիևի հրամանագրում օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի նախկինում հայաբնակ շրջանների ադրբեջանական տեղանունները։

Կարդալ ավելին »

«ԳեոՊրոՄայնինգի» ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյան․ «Գիրքը ժառանգություն է, որը պետք է փոխանցել սերունդներին»

Փետրվարի 10-ին վաղ առավոտից Dvin Music Hall-ը կբացի իր դռները տարվա գրական ամենամեծ միջոցառման առջև, գրում է newmag-ը: Այստեղ տեղի կունենա Newmag Winter Fest-2024 փառատոնը, որը մի ամբողջ օր բազմաժանր ու բազմազան միջացառումների շնորհիվ գրքասերների օրը կվերածի տոնի: Ժամանակակից մշակույթի և արվեստների փառատոնի գլխավոր հովանավորներից է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը: Ինչը պատահական չէ, քանի որ, ինչպես հավաստում է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա ...

Կարդալ ավելին »

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը։ Քննարկվել են ԱԶԲ խորհրդատվական առաքելության կողմից մշակվող բնակարանաշինական ծրագրերի իրագործման գաղափարները՝ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ԱԶԲ գործընկերները ներկայացրել են ծրագրի իրագործելիության վերլուծությունն ամբողջացնելու նպատակով կատարվող աշխատանքը, կառուցապատողների, բանկերի և շահագրգիռ այլ կողմերի հետ հանդիպումների, առկա տվյալների ուսումնասիրությունների արդյունքում նախանշված մոտեցումները։ Նախնական առանձնացվել են բոլոր կողմերի համար ծրագիրը հետաքրքիր ...

Կարդալ ավելին »

Վրաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչները կարող են զբաղվել վարձատրվող գործունեությամբ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի ստորագրմանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է ապահովել Վրաստանի հետ առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը, որն ունի փոխադարձ կենսական նշանակություն։ Ցանկանալով բարելավել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ստեփանակերտում

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մանրամասներ է հաղորդել Իվանյանում (Խոջալու) Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքներից։ Հաղորդագրության մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպմանը կմասնակցի Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Հանդիպումը տեղի կունենա Ստեփանակերտում։ Նշված է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել առաջիկա օրերին: Քննարկվել են հումանիտար մի շարք խնդիրներին վերաբերող հարցեր։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի է ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ ներկայացուցիչը ԵԽ-ում ներկայացրել է ՀՀ-ի հետ գործակցության փորձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների միջկառավարական համագործակցության վարչության (CDDH) կողմից կազմակերպված միջազգային աշխատաժողովին: Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Միջոցառման նպատակն էր ընդգծել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտությունը ԵԽ անդամ երկրներում՝ ԵԽ չափանիշներին համապատասխան։  Միջոցառմանն անդրադարձ է ...

Կարդալ ավելին »

ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության՝ եվրոպական տարածաշրջանը ներկայացնող անդամ

Դաքարում (Սենեգալ) կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գլոբալ համաժողովին ընտրվեց 2023-2026թթ. ԱՃԹՆ միջազգային խորհուրդը։ ՀՀ կառավարության՝ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանն ընտրվել է ԱՃԹՆ-ի խորհրդի՝ եվրոպական երկրների տարածաշրջանը ներկայացնող անդամ։ «Մեծ պատասխանատվություն է ներկայացված լինել խորհրդում և մասնակցություն ունենալ արդյունահանող ոլորտի թափանցիկության և հաշվետվողության համաշխարհային պահանջները ձևավորող և նախաձեռնության հաջողությունն ու արդյունավետությունն ապահովող մարմնի կազմում։ Խորհրդի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը 44-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 55-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 95-րդը: Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցրել է 42-րդ, Լիլիթ Մկրտչյանը՝ 63-րդ, Աննա Սարգսյանը՝ 73-րդ, իսկ Մարիամ Մկրտչյանը` 81-րդ հորիզոնականները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, որն այժմ հանդես է գալիս ...

Կարդալ ավելին »

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 3-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ

Ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի մեկ ներկայացուցիչ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնությունում կկայանան 59 կգ քաշային կարգի կանանց A, B և տղամարդկանց 67 կգ քաշային կարգի  A, B ենթախմբերի մրցելույթները: Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը հանդես կգա 67 կգ քաշային կարգի A ենթախմբում: Մրցելույթը կմեկնարկի ժամը 20:00-ին: Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ ...

Կարդալ ավելին »
ajax-loader