Վրաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչները կարող են զբաղվել վարձատրվող գործունեությամբ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի ստորագրմանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է ապահովել Վրաստանի հետ առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը, որն ունի փոխադարձ կենսական նշանակություն։

Ցանկանալով բարելավել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմի ընտանիքի անդամների աշխատանքային հնարավորությունները՝ փոխադարձության հիման վրա և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի դրույթներին համապատասխան, թույլատրվում է ընդունող պետությունում զբաղվել վարձատրվող գործունեությամբ:

ajax-loader