Հայ մարմնամարզիկները World Challenge Cup-ի եզրափակիչներում են

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել «World Challenge Cup»-ում:

Բուլղարական Վարնա քաղաքում մեկնարկած «World Challenge Cup»-ի որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Հայաստանի երկու ներկայացուցիչն էլ; Արթուր Ավետիսյանը եզրափակիչ է դուրս եկել օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը ազատ վարժությունում, նժույգ-թափերում և օղակներում:

Ավելի վաղ` ապրիլ ամսին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել էր 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյան հավաքել էր 15,166 միավոր և գրավել էր 1-ին տեղը: Քանի որ Դավթյանը ոսկե մեդալակիր էր գավաթի խաղարկության նախորդ երկու փուլերում` Կոտբուսում և Դոհայում, հայ մարմնամարզիկը դարձել էր աշխարհի գավաթի 2023 թվականի խաղարկության հաղթող:

ajax-loader