Սպորտ

Ֆուտբոլ․ Սյունիք֊07֊ը զիջել է Ուրարտու֊1֊08֊ին

Սյունիք֊07֊ը կիրակի կայացած ֆուտբոլային խաղում զիջել է Ուրարտու֊1֊08֊ին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է FC Syunik-ը։ «Սյունիք֊07֊ը Հայաստանի Մ16 առաջնության A խմբի 11֊րդ տուրի շրջանակում հյուրընկալել էր Ուրարտու֊1֊08֊ին եւ զիջել 1։4 հաշվով։ Մեր թիմի գոլը խփել է Մհեր Կոստանդյանը»,- նշված է գրառման մեջ։

Կարդալ ավելին »

Հայաստան-Թուրքիա խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարները

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը (Իսպանիա)։ Մրցավարի օգնականներն են Ռաուլ Կաբաներո Մարտինեսը (Իսպանիա) և Ինյիգո Պրիետո Լոպես դե Սերաինը (Իսպանիա), 4-րդ պաշտոնյան է Մարիո Մելերո Լոպեսը (Իսպանիա)։ VAR-ի մրցավար է նշանակվել Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան, VAR-ի մրցավարի օգնական՝ Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը: Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի ...

Կարդալ ավելին »

Երիտասարդ ազատ ոճային ըմբիշները Եվրոպայի առաջնությունում 6 մեդալ են նվաճել

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամները 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում վերջին մեդալը նվաճել է 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը՝ վճռորոշ գոտեմարտում 8-5 հաշվով կամային հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և արժանանալով բրոնզե մեդալի։ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել Մեժլում Մեժլումյանը ( 61 կգ ...

Կարդալ ավելին »

Երևանում բացվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկի հետհաշվարկի ժամացույցը

Երևանի Հյուսիսային պողոտայում բացվեց Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկի հետհաշվարկի ժամացույցը: Հետհաշվարկի ժամացույցի բացման արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով կոչ արեց ներկաներին ներկա լինել թե բացման արարողությանը, թե բուն մրցաշարին: «Վստահ եմ, որ այս վայրը առաջիկա 1,5 ամսվա ընթացքում կդառնա ...

Կարդալ ավելին »

Գագարինցի 11-ամյա Արտաշես Ավետիսյանը Գինեսի ռեկորդ է սահմանել

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գագարին բնակավայրի բնակիչ, 11 տարեկան Արտաշես Ավետիսյանը Դյուցազնագրքի ռեկորդ է սահմանել Գագարինում կայացած ուժային եռամարտի հանրապետական առաջնությունում։ Ըստ Սեւանի համայնքապետարանի հաղորդագրության՝ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հավաքականի մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր, մրցաշարի գլխավոր մրցավար Արման Հայրապետյանի սանը՝ Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր 11-ամյա Արտաշես Ավետիսյանը ձգում վարժությունից սահմանել է ռեկորդ՝ բարձրացնելով ...

Կարդալ ավելին »

Մեր ըմբիշները 5 մեդալ են նվաճել Բուլղարիայի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտեցին ելույթները Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում: Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան 55 կգ քաշային կարգում՝ Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը: Առաջին տեղը զբաղեցրեց 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Եվ բրոնզե մեդալակիր դարձավ 87 կգ Վիգեն Նազարյանը: 82 կգ քաշային Հայաստանի երկու ներկայացուցիչները` Կարապետ Չալյանը և Սամվել Գևորգյանը մեդալներ ...

Կարդալ ավելին »

«Ինտերի» հաղթանակին նպաստել է Մխիթարյանի գոլը

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Լեչե»-ին: Միլանում կայացած խաղի մեկնարկից 29 րոպե անց, ստանալով Բարելլայի փոխանցումը, «Ինտեր»-ին առաջ մղեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Տանտերերին հաջողվեց զարգացնել առավելությունն արդեն երկրորդ կեսի 53-րդ րոպեին: Այս անգամ աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում ...

Կարդալ ավելին »

Հունահռոմեական ոճի ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեդալների մեծ պաշարով է վերադարձել Ռյազանի միջազգային մրցաշարից: Մրցաշարին հավաքականը ներկայացել ընդլայնված կազմով: Ոսկե մեդալակիրներ են դարձել` Կարապետ Մանվելյան (55կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Սահակ Հովհաննիսյան (63 կգ), Հայկ Մելիքյան (67 կգ), Կարեն Խաչատրյան (82 կգ), Հայկ Խլոյան (97 կգ): Երկրորդ տեղն է զբաղեցրել Աշոտ Խաչատրյանը (67 կգ), իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել` Աշոտ Կիրակոսյանը ...

Կարդալ ավելին »

Ջիու-ջիթսու և Գրեփլինգի դասեր՝ ԶՊՄԿ մարզահամալիրրում

ԶՊՄԿ մարզահամալիրրում տեղի է ունեցել սեմինար, որն անցկացրել է Ջիու-ջիթսու և Գրեփլինգի ազգային ֆեդերացիայի հիմնադիր, Ռիո Գրեփլինգի միջազգային ակումբի Հայաստանի մասնաճյուղի ղեկավար` սև գոտի առաջին դան Վահան Թադևոսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կոստանյան մարզական ակումբը։ Նման պարապմունքներն, ըստ մարզիկների, մասնագիտական մեծ փորձ են, որին մշտապես նպաստում է մարզահամալիրի տնօրինությանը, մշտապես աջակցելու և բարիյացական վերաբերմունք ցուցաբերելու համար։

Կարդալ ավելին »

«Ինտեր»-ը միայն լրացուցիչ ժամանակում է հաղթել «Պարմա»-ին և քառորդ եզրափակիչում է 

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում «Ինտեր»-ը մրցել է «Պարմա»-ի հետ: «Պարմա»-ին հաջողվել է առաջինը բացել հանդիպման հաշիվը խաղի 38-րդ րոպեին: Աչքի է ընկել Ստանկո Յուրիչը: «Ինտեր»-ը հաշվի հավասարությունը վերականգնել է միայն խաղավարտին մոտ` 88-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձել է Լաուտարո Մարտինես: Գավաթի խաղարկության այս փուլում հաղթանակի «Ինտեր»-ը հասել է միայն խաղի լրացուցիչ ժամանակում: 110-րդ րոպեին Ֆրանչեսկո Աչերբիի գոլը հաղթական էր «Ինտեր»-ի համար: Հայաստանի ֆուտբոլի ...

Կարդալ ավելին »
ajax-loader