«Ինտեր»-ը միայն լրացուցիչ ժամանակում է հաղթել «Պարմա»-ին և քառորդ եզրափակիչում է 

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում «Ինտեր»-ը մրցել է «Պարմա»-ի հետ:

«Պարմա»-ին հաջողվել է առաջինը բացել հանդիպման հաշիվը խաղի 38-րդ րոպեին: Աչքի է ընկել Ստանկո Յուրիչը: «Ինտեր»-ը հաշվի հավասարությունը վերականգնել է միայն խաղավարտին մոտ` 88-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձել է Լաուտարո Մարտինես: Գավաթի խաղարկության այս փուլում հաղթանակի «Ինտեր»-ը հասել է միայն խաղի լրացուցիչ ժամանակում: 110-րդ րոպեին Ֆրանչեսկո Աչերբիի գոլը հաղթական էր «Ինտեր»-ի համար:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-իմեկնարկային կազմում էր, սակայն նա փոխարինվել է 67-րդ րոպեին:

«Ինտեր»-«Պարմա»`2:1:

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ինտեր»-ի մրցակիցը կլինի «Ատալանտա» – «Սպեցիա» զույգի հաղթողը։

ajax-loader