2027-ի Եվրոպական ամառային խաղերը կկայանան Ստամբուլում

Եվրոպական ամառային խաղերը 2027 թվականին կկայանան Թուրքիայում՝ Ստամբուլում: Այդ մասին հայտնում է Եվրոպական օլիմպիական կոմիտեն:

Ստամբուլը ոչ մի հատուկ մարզակառույց չի ստեղծի խաղերի համար և կօգտագործի առկա ենթակառուցվածքները:

Եվրոպական այդ խաղերի մի շարք մարզաձևեր կլինեն վարկանիշային 2028 թվականի Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար:

Առաջին Եվրոպական խաղերը կայացել են 2015 թվականին:

ajax-loader