Tag Archives: Ստամբուլ

Ստամբուլի վերընտրված քաղաքապետի կողմնակիցները պահանջել են Էրդողանի հրաժարականը

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, ով մինչ ընտրությունները Ստամբուլի գործող քաղաքապետն էր, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության թեկնածու Մուրադ Քուրումին հաղթել է ձայների ավելի քան 10 տոկոս առավելությամբ, հայտնում է թուրքական Artigercek-ը:Երբ Իմամօղլուն հայտարարել է իր հաղթանակի մասին, նրա կողմնակիցները դրոշներով, շչակներով և ավտոշարասյուներով հավաքվել են Ստամբուլի Սարաչհանե փողոցում, որտեղից ...

Կարդալ ավելին »

2027-ի Եվրոպական ամառային խաղերը կկայանան Ստամբուլում

Եվրոպական ամառային խաղերը 2027 թվականին կկայանան Թուրքիայում՝ Ստամբուլում: Այդ մասին հայտնում է Եվրոպական օլիմպիական կոմիտեն: Ստամբուլը ոչ մի հատուկ մարզակառույց չի ստեղծի խաղերի համար և կօգտագործի առկա ենթակառուցվածքները: Եվրոպական այդ խաղերի մի շարք մարզաձևեր կլինեն վարկանիշային 2028 թվականի Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջին Եվրոպական խաղերը կայացել են 2015 թվականին:

Կարդալ ավելին »

Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Ուզբեկստանի իրավապանները հետախուզվող են հայտնաբերվել  

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 5-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Շարոֆջոն Ն.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա օգոստոսի 31-ից Տաշքենդ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշվում է, որ հայտնաբերման ...

Կարդալ ավելին »
ajax-loader