Սպորտ

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով

Հայաստանը ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկով: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Աշիկ Անդրեյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (90 կգ): Այս օրերին թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ռուսաստանի Սոչի քաղաքում: Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում դեռևս ոչ մի ձյուդոիստ  մասնակից չունի:

Կարդալ ավելին »

Փարիզի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 100 օր

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 100 օր: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի ...

Կարդալ ավելին »

Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. Մխիթարյան

Իտալական «Ինտեր»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի համար ընթացիկ մրցաշրջանի կարևոր նպատակներից է իտալական Սկուդետոն նվաճելը: «Սա հետքայլ չէ: Մենք ցանկանում էինք հաղթել, բայց մեկ միավոր վաստակեցինք: Մեկ նպատակ ունենք՝  հաղթել Սկուդետոն։ Յուրաքանչյուր չեմպիոնական տիտղոս նվաճվում է դժվարություններով: Իտալիայում մեծ ուշադրություն է դարձվում մարտավարությանը, այստեղ լավ թիմեր են և շատ ուժեղ խաղացողներ»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է ...

Կարդալ ավելին »

Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը ATP դասակարգման աղյուսակում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը ATP դասակարգման նոր աղյուսակում: Ապրիլի 15-ին վարկանիշային աղյուսակում Խաչանովը կրկին 17-րդն է, ինչպես նախորդ շաբաթ: Առաջին հնգյակում փոփոխություն չկա, միմյանց հաջորդում են Նովակ Ջոկովիչը, Յանիկ Սիները, Կարլոս Ալկարասը, Դանիել Մեդվեդևը, Ալեքսանդր Զվերևը: Լավագույն տասնյակում են նաև Կասպեր Ռուդը, Ստեֆանոս Ցիցիպասը, Անդրեյ Ռուբլյովը, Հուբերտ Հուրկաշը, Գրիգոր Դիմիտրովը:

Կարդալ ավելին »

Առաջին անգամ աթլետիկայի օլիմպիական չեմպիոնները կստանան մրցանակային գումար

Առաջին անգամ Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի չեմպիոնները կստանան մրցանակային գումար, հաղորդում է Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիան (World Athletics)։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը կկազմի 2,4 միլիոն դոլար։ Չեմպիոնները կստանան 50 հազարական դոլար։ Փոխանցումավազքում այդ գումարը կստանա քառյակը։ Նշվում է, որ 2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում մրցանակային գումար կստանան նաեւ արծաթե եւ բրոնզե մեդալակիրները։

Կարդալ ավելին »

Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը` 4-րդն է: Թաիլանդում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանի ընտրանու անդամ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 205 կգ, 210 կգ, բայց չբարձրացրեց 215 կգ: Այս վարժությունում Լալայանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր:  Հրում վարժությունում ...

Կարդալ ավելին »

Երեք հրաձիգ կմասնակցի Բրազիլիայի վարկանիշային մրցաշարին

Հայաստանի հրաձգության հավաքականը բրազիլական վարկանիշային մրցաշարին կմասնակցի 3 մարզիկով: Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ապրիլի 11-20-ը կկայանա օլիմպիական վարկանիշային հերթական մրցաշարը։ Այն կլինի 10մ մրցաձևում ուղեգրերի ձեռքբերման վերջին հնարավորությունը։ 25մ և 50մ մրցաձևերում դեռ խաղարկվելու են ուղեգրեր այս ձևերի Եվրոպայի առաջնության ժամանակ։ Վարկանիշային այս մրցաշարի յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի 2 օլիմպիական ուղեգիր։ Հայաստանն այս մրցաշարում կներկայացնեն հրաձիգներ Հրաչ Բաբայանը, Էլմիրա Կարապետյանը, ...

Կարդալ ավելին »

Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը տոնում է ծննդյան 60- ամյակը

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 60-ամյակը: Լեգենդար մարզիկը Սեուլի Օլիմպիական խաղերի (1988 թվական), Եվրոպայի (1986 թվական), աշխարհի (1986 թվական) չեմպիոն է: 1985 թվականին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1999-2019 թվականներին Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն էր և Հայ օլիմպիականների միության ...

Կարդալ ավելին »

Երիտասարդ բռնցքամարտիկները մեկնել են Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին մեկնել է Խորվաթիա` Եվրոպայի առաջնությանը: Տղաների պայքարում Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հանդես կգան 48 կգ Լևոն Վարդանյանը, 51 կգ Դավիթ Սաֆարյանը, 54 կգ Արթուր Ավետիքյանը, 57 կգ Էրիկ Առստամյանը, 60 կգ Անդրանիկ Մարտիրոսյանը, 63.5 կգ Ռաֆայել Ներսիսյանը, 67 կգ Արգիշտի Հակոբյանը, 71 կգ Մարատ Միքայելյանը, 75կգ Ալբերտ Հարությունյանը, 80 կգ Արմեն Պողոսյանը, 86 կգ Նորայր Հակոբյանը, 92 ...

Կարդալ ավելին »

Ռոնալդուն՝ ամսվա լավագույն խաղացող

«Ալ Նասրի» 39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Սաուդյան Արաբիայի առաջնության ամսվա լավագույն խաղացող։ Անցած ամիս Ռոնալդուն մասնակցել է երեք հանդիպման, խփել է չորս գոլ։ 24-րդ տուրում նա դարձել էր հաղթական գոլի հեղինակ, «Ալ Նասրը» 1:0 հաշվով հաղթել էր «Ալ Ահլիին»։ 25-րդ տուրում Ռոնալդուի հեթ-տրիկը նպաստել էր «Ալ Տաիի» նկատմամբ հաղթանակին՝ 5:1: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 34 հանդիպման, խփել ...

Կարդալ ավելին »
ajax-loader