Ռոնալդուն՝ ամսվա լավագույն խաղացող

«Ալ Նասրի» 39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Սաուդյան Արաբիայի առաջնության ամսվա լավագույն խաղացող։

Անցած ամիս Ռոնալդուն մասնակցել է երեք հանդիպման, խփել է չորս գոլ։ 24-րդ տուրում նա դարձել էր հաղթական գոլի հեղինակ, «Ալ Նասրը» 1:0 հաշվով հաղթել էր «Ալ Ահլիին»։ 25-րդ տուրում Ռոնալդուի հեթ-տրիկը նպաստել էր «Ալ Տաիի» նկատմամբ հաղթանակին՝ 5:1:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 34 հանդիպման, խփել է 33 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Ռոնալդուի պայմանագիրը «Ալ Նասրի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

ajax-loader