Հենրիխ Մխիթարյանն «Էմպոլիի» հետ խաղից հետո իր խաղաշապիկը նվիրել է հայ երկրպագուին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-«Էմպոլի» խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուին:

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ինտերը» Միլանում ընդունել էր «Էմպոլի»-ին և առավելության էր հասել 2:0 հաշվով:

Խաղից հետո Մխիթարյանը մոտեցել է տրիբունայում գտնվող հայ երկրպագուին, որը կանգնած է եղել հայկական եռագույնով, և նրան փոխանցել իր խաղաշապիկը:

ajax-loader