Tag Archives: Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: Ընթերցողներին ենք ներկայացնում բոլոր տիտղոսները, որոնք Հենրիխ Մխիթարյանը նվաճել է կարիերայի ընթացքում: Հայաստանի առաջնությունում Մխիթարյանը «Փյունիկ»-ի կազմում դարձել է Հայաստանի 5-ակի չեմպիոն, եռակի սուպերգավաթակիր և մեկ անգամ էլ նվաճել է երկրի գավաթը: Ուկրաինայում հայ ֆուտբոլիստը «Շախտյոր»-ի հետ նվաճել է 7 տիտղոս. նա դարձել է Ուկրաինայի եռակի ...

Կարդալ ավելին »

Հենրիխ Մխիթարյանն «Էմպոլիի» հետ խաղից հետո իր խաղաշապիկը նվիրել է հայ երկրպագուին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-«Էմպոլի» խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուին: Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ինտերը» Միլանում ընդունել էր «Էմպոլի»-ին և առավելության էր հասել 2:0 հաշվով: Խաղից հետո Մխիթարյանը մոտեցել է տրիբունայում գտնվող հայ երկրպագուին, որը կանգնած է եղել հայկական եռագույնով, և նրան փոխանցել իր խաղաշապիկը:

Կարդալ ավելին »

Սուպերչեմպիոններ․ Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի սուպերգավաթի հաղթանակի մասին

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակմամբ անդրադարձել է Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում տարած հաղթանակին։ Նա լուսանկարներ է հրապարակել խաղից եւ գրառել․ «Սուպերչեմպիոններ»։   Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը չեմպիոն «Նապոլիին» հաղթել էր 1:0 հաշվով ավելացված ժամանակում արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի խփած գոլի շնորհիվ։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա նվաճեց 23-րդ ...

Կարդալ ավելին »

Հենրիխ Մխիթարյան. Իրավիճակը, որում այժմ հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հայությունը, հիշեցնում է պատմության ամենամութ ժամերը

«Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում կատարած գրառմամբ ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախում տեղի ունեցող էթնիկ զտումներին: «Տասն ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինվորականները սկսեցին գնդակոծել Լեռնային Ղարաբաղը: Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ կարդում եմ պատմությունները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց, հազարավոր հայ ընտանիքների  կորուստների և ...

Կարդալ ավելին »

Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա: Այդ մասին Facebook-ում անգլերենով գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։ Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է»,- ...

Կարդալ ավելին »

Հայկական ֆուտբոլի պատմության բացառիկ պահը կամ Հենրիխ Մխիթարյանը՝ Չեմպիոնների լիգայում

Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը հանդես է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Ստորև ներկայացնում ենք armenpress-ի անդրադարձն այդ իրադարձությանը։ Դժվարանում եմ պատկերացնել մոտ 15 տարի առաջ մեր մտքով կանցնե՞ր, որ մի օր հայ ֆուտբոլիստի ենք տեսնելու ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագը իր ձեռագրով գրում է հայկական ֆուտբոլի նոր էջը: Այդ էջերում աշխատասիրության, ջանասիրության, ...

Կարդալ ավելին »

«Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Միլան»-ին: Առաջին կեսում «Ինտեր»-ն առավել շատ էր տիրում նախաձեռնությանը և «Միլան»-ի մեկ գրոհին, պատասխանում էր 2-3-ով: Սակայն գրոհներն իրենց ցանկալի արդյունքը չէին տալիս: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն առաջին կեսի վերջնամասում փոխարինվեց վնասվածքի պատճառով: Երկրորդ կեսի մեկնարկում «Միլան»-ն ամեն կերպ ...

Կարդալ ավելին »

Հենրիխ Մխիթարյանը՝ Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակներում «Միլանը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտեր»-ին և պարտվեց 0:2 հաշվով: Խաղի հաշիվը բացվեց 8-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, իսկ 11-րդ րոպեին փայլեց Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում: Այս գոլով ու հանդիպման ընթացքում ցուցաբերած ակտիվության համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ...

Կարդալ ավելին »
ajax-loader