Սուպերչեմպիոններ․ Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի սուպերգավաթի հաղթանակի մասին

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակմամբ անդրադարձել է Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում տարած հաղթանակին։ Նա լուսանկարներ է հրապարակել խաղից եւ գրառել․ «Սուպերչեմպիոններ»։  

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը չեմպիոն «Նապոլիին» հաղթել էր 1:0 հաշվով ավելացված ժամանակում արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի խփած գոլի շնորհիվ։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա նվաճեց 23-րդ տիտղոսը կարիերայում։

«Ինտերը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը։

ajax-loader