Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։ Նախարարության նախաձեռնությամբ պետական հատկացումներով պատվիրվել է վերականգնման նախագիծ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, 2019 թ. իտալացի վերականգնող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից կազմվել և նախարարություն է ներկայացվել «Գառնիի բաղնիքի արժևորման և վերականգնման նախագիծ», որով նախատեսվում է խճանկարի ամրակայում ...
Կարդալ ավելին »Tag Archives: Իտալիա
«Բորիս» հզոր փոթորիկը հասնում է Իտալիա․ կան զոհեր
Կենտրոնական Եվրոպային պատուհասած «Բորիս» հզոր փոթորիկը հասնում է Իտալիա. հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ այդ երկրի տարածքի մեծ մասում նախազգուշացումներ են հայտարարվել հորդառատ անձրևների, ուժեղ քամու և ջրհեղեղների մասին: Ջրհեղեղներն արդեն սկսվել են Իտալիայի կենտրոնում գտնվող Պեսկարա քաղաքում։ Այս շաբաթ ջրհեղեղներն արդեն ավերածություններ են գործել Լեհաստանի, Չեխիայի, Ռումինիայի և Ավստրիայի որոշ շրջաններում, զոհվել է առնվազն 21 մարդ: Խորվաթիայի, Հունգարիայի և ...
Կարդալ ավելին »Մրցույթ՝ գիտության և ՏՏ ոլորտներում Հայաստան-Իտալիա գործակցության շրջանակում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ: Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի միջև 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագրի դրույթների համաձայն: Մրցույթն ուղղված է «Բնական ...
Կարդալ ավելին »Հայաստան ամենաշատն օգնություն են ուղարկել ԱՄՆ-ը, Իտալիան և Շվեյցարիան
Հայաստան նախորդ տարի ուղարկվել է 35 մլն 649.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկած երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, հաջորդում են Իտալիան ու Շվեյցարիան: Այդ մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 2023-ին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 58.8 տոկոսով նվազել է 2022-ի նկատմամբ: Նախորդ տարի ուղարկված մարդասիրական օգնության առյուծի բաժինը՝ 25 մլն 228.8 հազար դոլարը, կազմում ...
Կարդալ ավելին »Սուպերչեմպիոններ․ Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի սուպերգավաթի հաղթանակի մասին
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակմամբ անդրադարձել է Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում տարած հաղթանակին։ Նա լուսանկարներ է հրապարակել խաղից եւ գրառել․ «Սուպերչեմպիոններ»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը չեմպիոն «Նապոլիին» հաղթել էր 1:0 հաշվով ավելացված ժամանակում արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի խփած գոլի շնորհիվ։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա նվաճեց 23-րդ ...
Կարդալ ավելին »Իտալիայի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն եւ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նշենք, որ մինչ այդ իտալացի զինվորականը հանդիպել է պաշտպանության նխարար Սուրեն Պապիկյանի հետ: Նրանք քննարկել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանության նախարարն ընդգծել ...
Կարդալ ավելին »Իտալիան 4 մլն եվրո է հատկացրել Կարմիր խաչին Հայաստանին օգնելու համար
Իտալիայի իշխանությունները 4 մլն եվրո են հատկացրել Կարմիր խաչին Արցախում ճգնաժամի բախված հայ բնակչությանն օգնելու համար։ Ինչպես տեղեկացրել են Իտալիայի ԱԳՆ-ում, աջակցությունն ուղղված է «Արցախում ստեղծված իրավիճակից հետո տասնյակ հազարավոր մարդկանց հումանիտար օգնության ցուցաբերմանը, որոնք հարկադրված են եղել հեռանալ իրենց տներից եւ տեղափոխվել Հայաստան»։ Ավելի վաղ Իտալիայում տեղեկացրել էին, որ Հայաստանի իշխանությունները դիմել են Եվրահանձնաժողովին համապատասխան օգնության համար։
Կարդալ ավելին »Միրզոյանն Իտալիայի գործընկերոջ հետ հանդիպմանն ընդգծել է ԵՄ հստակ քայլերի անհրաժեշտությունը
Հայաստանի արտաքին գործերի Արարատ Միրզոյանը Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը ընդգծել է միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպական Միության և իր անդամ պետությունների համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունները կանխելու նպատակով: Ինչպես հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ...
Կարդալ ավելին »Իտալիայում հասարակական տրանսպորտի համազգային գործադուլ է սկսվել
Իտալիայում խոշորագույն արհմիությունների կոչով սեպտեմբերի 18-ին հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատողները համազգային գործադուլ են անցկացնում։ Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը: Ամառային դադարից հետո առաջին բողոքի ակցիան կբարդացնի Իտալիայի խոշորագույն քաղաքներում տրանսպորտի վիճակը՝ ընդ որում չազդելով ավիափոխադրումների և երկաթուղային հաղորդակցության վրա։ Գործադուլների օրենսդրության համաձայն՝ ճյուղի աշխատողները պարտավոր են ապահովել «երաշխավորված» ընդմիջումներով երթևեկությունը, որոնք տարբեր են յուրաքանչյուր առանձին քաղաքի համար, բայց ...
Կարդալ ավելին »Իտալիայի Պոմպեյ անտիկ քաղաքում ստրուկների սենյակ են հայտնաբերել
Հին հռոմեական Պոմպեյ քաղաքի տարածքում պեղումներ իրականացնող իտալացի հնագետները ստրուկների ոչ մեծ սենյակ են հայտնաբերել՝ կենցաղային իրերով և քնելու տեղերով։ Այդ մասին հաղորդում է Իտալիայի մշակույթի նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ սենյակի կահավորանքը մատնում է բնակիչների «անապահովվածությունը և ստորադասվածությունը»։ Այնտեղ կա երկու մահճակալ, որոնցից միայն մեկի վրա կար ներքնականման մի բան, երկու փոքրիկ պահարանների հետքեր, մի քանի մեծ սափոր և կերամիկական ծաղկամաններ, ինչպես ...
Կարդալ ավելին »